Էջեր

Բուհի դիմաճակատին փողփողաց ՀՊՏՀ նոր դրոշը

Նոյեմբերի 25-ին բուհի կենտրոնական մասնաշենքի դիմաճակատին` նոր ցուցանակների կողքին,  փողփողաց նաև ՀՊՏՀ նոր դրոշը:  <Փոփոխությունները շարունակվում են և դրոշի տեղադրումը հերթական քայլերից մեկն է: Այն կձևավորի բուհի վարկանիշը և իմիջաստեղծ տեղեկատվություն կհաղորդի>,- մեզ հետ զրույցում ասաց <Բրեինդ> ընկերության գործադիր տնօրեն, մարքեթինգի ամբիոնի դասախոս Կարեն Բաբաջանյանը:

Նշենք, որ շարունակվում է բուհը նորովի ներկայացնելու, ժամանակի պահանջներին համահունչ դարձնելու ռազմավարությունը, և դրոշի տեղադրումը հերթական քայլերից մեկն էր: