Էջեր

«Ֆուլբրայթ-Հովնանյան» դրամաշնորհային ծրագիր

20 Ապրիլ 2017

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը տեղեկացնում է, որ «Հրայր ու Աննա Հովնանյան» հիմնադրամի կողմից հովանավորվող «Ֆուլբրայթ-Հովնանյան» դրամաշնորհային ծրագիրը Հայաստանի ապագային նպաստելու տեսլականով դրամաշնորհներ է տրամադրում հայ ուսանողներին կիրառական գիտությունների (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կամ գործարարության ասպարեզում մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար:

Դիմորդները պետք է ունենան համապատասխան ակադեմիական պատրաստվածություն, առաջնորդական ներուժ և իրենց Ֆուլբրայթի նպատակները հաջողությամբ իրագործելու ճկունություն: Ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. հունիս 2-ն է:

Մանրամասներին ծանոթացեք կից ներկայացված անգլերեն փաստաթղթում: