Էջեր

Ֆուլբրայթ կրթաթոշակի մրցույթ` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից

20 Սեպտեմբեր 2012

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է Ֆուլբրայթ կրթաթոշակի մրցույթը 2013-2014թթ. ուսումնական տարվա համար: Այս ծրագրով դրամաշնորհ է տրամադրվում օտարերկրացի գիտնականներին ԱՄՆ համալսարաններում մեկ ուսումնական տարի կամ մեկ կիսամյակ հետ-ատենախոսական հետազոտություններ կատարելու համար: Դիմումների ընդունման ոլորտներն ըստ առաջնահերթության՝ Քաղաքագիտություն, տնտեսություն, սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններ, ժուռնալիստիկա, իրավագիտություն, ամերիկագիտություն (ԱՄՆ պատմություն, գրականություն, հասարակություն և մշակույթ), շրջակա միջավայրի պահպանություն, և հանրային առողջապահություն: Դիմելու համար անհրաժեշտ պարտադիր պայմաններ՝ ՀՀ քաղաքացու և մշտական բնակչի կարգավիճակ, աշխատանք Հայաստանում, Գիտությունների Դոկտորի կամ Թեկնածուի (Ph.D.) գիտական աստիճան, անգլերենի իմացություն, ֆիզիկական ու առողջական լավ վիճակ: Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց (online) դիմումhttps://apply.embark.com/student/fulbright/scholars/30/<https://apply.embark.com/student/fulbright/scholars/30/> կայքում: Մանրամասների համար այցելեք՝ <http://www.usa.am/announce/fulbright.zip> :

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2012թ նոյեմբերի 16–ն է։
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը։