Էջեր

«Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիա

30 Հոկտեմբեր 2017

Լաբորատորիան ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի կառուցվածքում ներառված ստորաբաժանում է` կազմված  դասախոսներից, անկախ հետազոտողներից, ասպիրանտներից, հայցորդներից, մագիստրանտերից և ուսանողներից, որոնք պետք է մշակեն և իրականացնեն գիտական նախագծեր:

Լաբորատորիայի գործունեությունը չի սահմանափակվում ամբիոնների, ֆակուլտետի և համալսարանի սահմաններով: Գիտաուսումնական լաբորատորիայի մասնակիցները, աշխատակիցները հանդես են գալու տարբեր միջազգային գիտաժողովներում՝ որպես դասախոսներ և փորձագետներ, նաև որպես մասնակիցներ:

Լաբորատորիայի աշխատանքների արդյունքներն են հրապարակումներն ու զեկուցումները, որոնք հենվելու են առանձին հետազոտողի և հետազոտական խմբերի փորձագիտական վերլուծությունների և գնահատականների վրա: Ստեղծվելու են ֆինանսական ներգրավվածության դրսևորման տարբեր կողմերի վերաբերյալ տվյալների բազաներ, փորձ է կատարվելու հետազոտությունների արդյունքներն ուղղել մագիստրատուրայի և բակալավրիատի ուսումնական ծրագրերի բարելավմանը՝ կոնկրետ մասնագիտական դասընթացների ծրագրերի մշակման միջոցով:

Լաբորատորիայի նպատակն է հիմնավորել հետազոտական ուղղությունների ընտրությունը, դրանց համապատասխան մշակել և իրականացնել տեսական և կիրա­ռական բնույթի նախագծեր, ապահովել ուսումնական գործընթացում գիտահետա­զոտական աշխատանքների արդյունքների ներդնումը

 Լաբորատորիայի.

  • աշխատանքներին ներգրավված հետազոտողները նախագծերին մասնակցության միջոցով կարող են ձեռք բերել փորձագիտական հմտություններ,
  • բակալավրիատի ուսանողները, մագիստրանտները, ասպիրանտները, շահագրգիռ հետազոտողներն ունենալու են ազատություն գիտաուսումնական լաբորա­տորիա­յի հետազոտական ուղղությունների շրջանակներում կատարել ինքնու­րույն հետազոտական գործունեություն,
  • լաբորատորիայում աշխատանքը կամ համագործակցությունն այլ ձևերով թույլ է  տալու ապահովել թեկնածուական ատենախոսության, մագիստրոսական թեզի, ավարտական աշխատանքի գիտահետազոտական բաղադրիչը փորձագիտական մակարդակի վրա,
  • լաբորատորիայի աշխատակիցներն ու ներգրավված հետազոտողները կարող են մասնակցել ֆինանսական ֆակուլտետի ամբիոնների մեթոդական բնույթի նյութերի մշակմանը, անհրաժեշտության դեպքում դասավանդել  լաբորա­տորիայի կողմից մշակված՝ բակալավրական ու մագիստրոսական կրթաձևերում ներառված մասնագիտական դասընթացները:

Ակադեմիական աճի առումով էական նշանակություն են տրվելու գիտական սեմինարներին, որոնց շուրջ էլ կառուցվում է լաբորատորիայի գործունեությունը: Լաբորատորիայի շրջանակներում  գործող հետազոտողները և հետազոտական խմբերը սեմինարների ընթացքում ներկայացնելու են ստացված միջանկյալ արդյունքները, ավարտված նախագծերի գնահատականները, անհրաժեշտության դեպքում ներկայացնելու են նոր նախագծերի իրագործման հիմնավորումները:     

«Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի հետազոտա­կան հիմնական ուղղություններն են.

- Ֆինանսական ներգրավվածու­թյուն: Տեսական և  մեթոդաբանա­կան հիմքեր:

- Ֆինանսական գրագիտություն և ֆինանսական կրթում:

- Ֆինանսական ծառայություններ: Հասանելիություն: Խոչընդոտներ:

- Փոքր և միջին ձեռնարկատիրու­թյան ֆինանսավորում: Պայման­ներ: Խոչընդոտներ:

- Ներգրավման և տեղաբաշխման տոկոսադրույք: Ծառայություննե­րի սակագներ:

- Բանկային պրոդուկտ, ծառայու­թյուններ: Նորարարություն:

- Փողի էվոլյուցիա: Էլեկտրոնային փող: Զարգացումներ:

- Բանկային գործունեության փո­փո­խու­թյուններ և տեղեկատ­վա­կան տեխ­­­­­նո­լոգիաներ: Internet banking. Ըստ անհրաժեշտության ֆինանսա­կան հատվածի մյուս մասնակիցներ:

Ներկայում ընթացքի մեջ են.

- «Փոքր ու միջին ձեռնարկատիրության ֆինանսական գրագիտության աստիճանի բարձրացմանն ուղղված միջոցառումների» մշակմանն ուղղված, և

- «ՀՀ բանկային համակարգի կողմից միջոցների ներգրավման ու տեղաբաշխման տոկոսադրույքների մակարդակները պայմանավորող գործոնների ազդեցության  գնահատականները» փորձագիտական նախագծերը:

«Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի հետազոտական ուղղություններից բխող ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ամբիոնների գծով մագիստրոսական թեզերի թեմաներ կարող են ընտրվել.

  1. «Ֆինանսական ներգրավվածությունը»  որպես Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի ուղղություն:
  2. «Ֆինանսական ներգրավվածությունը»  որպես Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի ամրապնդման ուղղություն:
  3. Փոքր և միջին ձեռնարկատիրության «ֆինանսական ներգրավվածության»  աստիճանի բարձրացումը որպես ստվերային տնտեսության կրճատման ուղի:
  4. «Ֆինանսական ներգրավվածության»  բաղադրիչների բնութագիրը և գնահատումը (ՀՀ նյութերով):
  5. «Ֆինանսական ներգրավվածության»  բաղադրիչների բնութագիրը և գնահատումը (ՀՀ նյութերով):
  6. «Ֆինանսական ներգրավվածությունը»  որպես Հայաստանի Հանրապետության ֆինանսական հատվածի կայունության ամրապնդման ուղղություն:
  7.  Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայություններ սպառող փոքր ու միջին ձեռնարկատիրության շահերի պաշտպանության համալիրի բնութագիրը և գնահատականը:
  8. Ֆինանսական ծառայություններ սպառող ֆիզիկական անձանց շահերի պաշտպանության համալիրը Հայաստանի Հանրապետությունում:
  9. Ֆինանսական ծառայությունների սակագների ձևավորման առանձնահատկու­թյուն­ները ՀՀ առևտրային բանկերում:
  10. Ֆինանսական ծառայությունների սակագների ձևավորման առանձնահատկու­թյուն­ները ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպություններում:
  11. Ապահովագրական վճարների ձևավորման առանձնահատկությունները ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերություններում:
  12. Մատուցվող ֆինանսական ծառայությունների բնութագիրը և նոր ծառայությունների նախագծման հեռանկարները ՀՀ առևտրային բանկերում:
  13. Մատուցվող ֆինանսական ծառայությունների բնութագիրը և նոր ծառայությունների նախագծման հեռանկարները ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպություն­ներում:
  14. Մատուցվող ֆինանսական ծառայությունների բնութագիրը և նոր ծառայությունների նախագծման հեռանկարները ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերություն­նե­րում:
  15. ՀՀ կենտրոնական բանկի լիազորությունները ֆինանսական ծառայությունների նախագծման ոլորտում և մասնակցության հնարավոր ուղղությունները:
  16. ՀՀ կենտրոնական բանկի լիազորությունները ֆինանսական ծառայությունների սակագների ձևավորման ոլորտում և մասնակցության հնարավոր ուղղությունները:
  17. Փոքր ու միջին ձեռնարկատիրության վարկունակության գնահատումը և վարկավորման խոչընդոտները ՀՀ-ում:
  18. Փոքր ու միջին ձեռնարկատիրության ֆինանսական գրագիտությունը և ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդեցության գնահատումը ՀՀ-ում:
  19. Ֆիզիկական անձանց ֆինանսական գրագիտության շրջանակը և «ֆինանսական վարքագիծը»:
  20. Փոքր ու միջին ձեռնարկատիրության ֆինանսական կրթման անհրաժեշտությունը և ուղղությունները:
  21. Ֆիզիկական անձանց ֆինանսական կրթման անհրաժեշտությունը, ուղղությունները և միջոցները:
  22. Փոքր ու միջին ձեռնարկատիրության ֆինանսական ռեսուրսների հասանելիության գնահատականը ՀՀ-ում:
  23. Ֆիզիկական անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դրդապատճառները  և ֆինանսական գրագիտությունը:
  24. Թվային ձևաչափով մատուց­վող ֆինանսական ծառայությունների բնութագիրը և ազդեցության ուղղությունները (ՀՀ նյութերով):
  25. ՀՀ բանկային համակարգի մասնաճյուղային ցանցի հեռանկարները տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում:
  26. Վճարահաշվարկային ծառայությունների սակագների ձևավորման օրինաչափությունները ՀՀ-ում:

«Ֆինանսական ներգրավվածություն»  գիտաուսումնական լաբորատորիայի հետազոտական ուղղությունների գծով փորձ է կատարվելու համագործակցել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ կենտրոնական բանկի և շահագրգիռ կազմակերպությունների, ինչպես նաև անձանց հետ: