Էջեր

Օլիմպիադա ՀՊՏՀ-ում

14 Մարտ 2014

Մարտի 16-ին ժամը 10.00-ին ՀՊՏՀ թիվ 315 լսարանում կանցկացվի ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (НИУ ВШЭ) կողմից կազմակերպվող Բուհերի ուսանողների և շրջանավարտների օլիմպիադան` մագիստրատուրա դիմել ցանկացողների համար: Կարող են մասնակցել նաև ուսանողները: Ովքեր դեռ չեն հայտագրվել, սակայն ցանկություն ունեն մասնակցելու, կարող են գրանցվել նույն օրը, մինչև օլիմպիադայի սկսվելը: Անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով, 1 ժամ շուտ՝ ժամը 9.00-ին: Անձնագրերով պետք է ներկայանան նաև նախապես հայտագրվածները:
Օլիմպիադային մասնակցում են Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների բոլոր բուհերի ուսանողները և նրանք, որոնք ավարտել են ուսումը բակալավրական և մասնագիտական ծրագրերով: Նշված երկրների բուհերի ներկայացուցիչների համար օլիմպիադային մասնակցությունն ազատ է ու անվճար:

Օլիմպիադան անցկացվում է հետևյալ մասնագիտական ուղղություններով. բիզնես ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, կիրառական քաղաքագիտություն, պետական և մունիցիպալ կառավարում, ծրագրային ինժեներիա, կառավարում, միջազգային հարաբերություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տնտեսական վերլուծության մաթեմատիկական մեթոդներ, ֆինանսներ և վարկ, համաշխարհային տնտեսագիտություն, լոգիստիկայի ռազմավարական կառավարում, գովազդ և հանրային կապեր, արևելագիտություն և աֆրիկագիտություն և այլն:

 Մանրամասն տեղեկությունների համար այցելել՝  www.hse.ru, www.hse.ru/sng :