Էջեր

Տնտեսական բաժնի գործառույթները

28 Հոկտեմբեր 2016

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝Տնտեսական բաժինն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

1)ապահովում է համալսարանի և կառուցվածքային ստորաբաժանումների  տնտեսական սպասարկման գործընթացը.

2)իրականացնում է համալսարանի մասնաշենքերի, շրջակա տարածքի նորմալ, սանիտարական նորմերին և կանոններին համապատասխան վիճակի ապահովումը.

3)համալսարանում աշխատանքի համար նորմալ պայմանների ապահովումը.

4)կազմակերպում է համալսարանի ստորաբաժանումների ապահովումը կահույքով, գույքով, տնտեսական ապրանքներով, կատարում դրանց օգտագործման, պահպանման և ժամանակին վերանորոգման վերահսկողությունը.

5)ձեռնարկում է միջոցներ մասնաշենքերում էլեկտրաէներգիայի, ջեռուց­ման, ջրի խնայողական օգտագործման համար.

6)ներկայացնում առաջարկություն ընթացիկ ու հեռանկարային վերակառուցման, ինչպես նաև ընթացիկ և կապիտալ վերանորոգման համար.

7) համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում,

8)համալսարանի ռեկտորի և վարչատնտեսական աշխատանքների գծով  պրոռեկտորի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում: