Էջեր

Տնտեսագիտական հետազոտություններ

11 Հոկտեմբեր 2016

«Ամբերդ» հետազոտական կենտրոնը, ձգտելով իր նպաստը բերել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, մրցունակության բարձրացման և պետական կառավարման լավարկման ռազմավարությունների մշակմանը, իրականացրել է երկու տասնյակի հասնող հետազոտական ծրագրեր, որոնց ամփոփ արդյունքներն առաքվել են պետական կառավարման մարմիններին և այս խնդիրներով հետաքրքրված hայաստանյան մյուս հետազոտական կենտրոններին:

Կենտրոնի կողմից իրականացվել են՝

-         ՀՀ մարզերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման,

-         գործազրկության կրճատման և աշխատանքի վարձատրության անհավասարությունների համահարթեցման,

-         արտագնա աշխատանքային միգրացիայի կանոնակարգման,

-         Հայաստանում ընդերքի օգտագործման ոլորտում նորամուծական մեթոդների ներդրման,

-         պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաներում մրցակցային իրավիճակի և դրա կարգավորման արդյունավետ մոտեցումների մշակման,

-         տնտեսական մրցակցության կարգավորման,

-         ֆինանսական համակարգի,

-         տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման,

-         շինարարության ճյուղի խթանմամբ տնտեսական աճի ապահովման հնարավորությունների,

-         արտահանման խթանման և բազմազանեցման,

-         տնտեսության մեջ սփյուռքի ներդրումների խնթանման,

-         տարածքային համաչափ զարգացման,

-         ԵԱՏՄ անդամակցության տնտեսական հեռանկարների,

-         հարկաբյուջետային քաղաքականության լավարկման,

-         տնտեսության տեխնոլոգիական ներուժի գնահատման,

-         պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի լավարկման գերակա ուղղությունների հետազոտություններ,

Այս հետազոտությունների իրականացման նպատակահարմարությունը որոշվել է ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների հետ քննարկումների արդյունքում:

Կենտրոնում հետազոտություններն իրականացվում են ոչ միայն պաշտոնական վիճակագրական աղբյուրների, այլև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից իրականացվող դիտարկումների, փորձագիտական և սոցիոլոգիական հարցումների հիման վրա:  

Մեզ մոտ աշխատում և մեր կենտրոնի հետ համագործակցում են տնտեսագիտության, վիճակագրության և կառավարման բնագավառներում փորձառու և բարձր որակավորում ունեցող հետազոտողներ:

Տնտեսագիտական հետազոտությունների բնագավառում «Ամբերդը»  ներկայումս մասնագիտացել է հետևյալ ուղղություններով.

-         Մակրոտնտեսական վերլուծությունների և կանխատեսումների իրականացում,

-         Տնտեսության ճյուղերի և ոլորտների համալիր հետազոտություն,

-         Տնտեսության ճյուղերի զարգացման ծրագրերի մշակում,

-         Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի հետազոտությունների իրականացում,

-         Սոցիալական ոլորտի հետազոտությունների իրականացում,

-         Ապրանքային շուկաների մարքեթինգային հետազոտությունների իրականացում,

-         Տնային տնտեսությունների հետազոտությունների իրականացում,

-         Ֆինանսական շուկաների հետազոտությունների իրականացում: