Էջեր

Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստում հավանություն են տվել 2011-ի գործունեությանը

01 Փետրվար 2012

Հունվար 31, 2012 | 16:30 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր` հուննվարի 31-ին տեղի  ունեցել խորհրդի նիստ, որին մասնակցել են համալսարանի  խորհրդի  նախագահ Հովիկ Աբրահամյանը, խորհրդի անդամներ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ազգային վիճակագրության ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի տնօրեն Վահրամ Ներսիսյանցը, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ- տնօրեն Արա Կիրակոսյանը, պրոֆեսորադասախոսկան անձնակազմի եւ ուսանողնության ներկայացուցիչներ:

ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է օրակարգային հարցը, որը վերաբերում էր ՀՊՏՀ 2011 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներին եւ 2012 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին: Հարցի մասին զեկուցմամբ հանդես է եկել ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը։

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հանրապետության առաջատար գիտակրթական օջախներից է, ունի մեծ հեղինակություն ու բարձր վարկանիշ: Գործելով ռեսուրսների խնայողության ռեժիմի պայմաններում` հաշվետու տարում համալսարանը զգալի հաջողություններ է գրանցել կրթության որակի բարձրացման, հաղորդվող գիտելիքը ժամանակի պահանջներին համահունչ դարձնելու գործում»,-հայտարարե; է խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանակ նշելով, որ այսօր բուհի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրը որակյալ գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ու սերնդափոխությունն է:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյան հրապարակել է խորհրդի նիստի որոշումը` հավանություն տալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2011թ. ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական  գործունեությանը,  բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար եւ հաստատել ՀՊՏՀ 2012 թվականի բյուջեն։ Որոշումը դրվել է քվեարկության, որը խորհուրդն ընդունել է միաձայն:

 

Լուրեր Հայաստանից - NEWS.am