Էջեր

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆՆ ԱՅՍՕՐ

31 Հոկտեմբեր 2016

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը զարգանում է և օրեցօր կերտում նոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

6 ֆակուլտետներում, բազմաթիվ մասնագիտությունների ու մասնագիտացումների ուղղությամբ ուսումնական պլանների ու ծրագրերի, կրթական փաստաթղթերի, չափորոշիչների անընդհատ վերանայումը և վերամշակումը համալսարանի գործունեության հիմքն է, իսկ հետազոտական համալսարան դառնալու ճանապարհին արդեն մի քանի տարի գիտական ծանրակշիռ գործունեություն է ծավալվում և՛ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում, և՛ բուհի գիտաուսումնական խմբերի գործունեությամբ:  Միջազգային համագործակցության հարթակում խոսուն փաստ է Տեմպուսի և «Էրասմուս+»-ի բազմաթիվ ծրագրերում ընդգրկվելը, օտարերկրյա դիմորդների նախապատրաստական և բարձրագույն կրթությունը:

Կրթության որակի բարձրացումը գործունեության առաջնահերթություն է. բուհում գործում է որակի ապահովման կենտրոն:

Մեր հաստատության գործունեությունը համացանցում հանրայնացվում է պաշտոնական եռալեզու կայքի, Facebook սոցիալական ցանցում բուհի պաշտոնական էջի ու «Տնտեսագետ» պաշտոնական ամսագրի լույսընծայման  միջոցով:

Համալսարանում օրեցօր ավելանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լսարանների թիվը, գործում է էլեկտրոնային գրադարանը,  QR գրադարանը, դրա շարունակությունը՝ «Խելացի պատեր» նախագիծը: Հարմարավետ մարզասրահների կողքին գործում է հրաձգարան, որտեղ ուսանողներին հնարավորություն  է տրվում այս հմտությունը ևս զարգացնելու:

Ուսումնական-կրթական որակի բարելավմանը, բուհի հեղինակության բարձրացմանն ուղղված քայլերին զուգահեռ` վերջին հնգամյակում բուհում կատարվել են շինարարական հսկայական աշխատանքներ, որոնք մեկ նպատակ են հետապնդում` միջավայրը դարձնել կրթությանն օժանդակող, հարմարավետ, գեղագիտական:

Բուհի բարեփոխումները շարունակական են: