Էջեր

Տեղեկատվական հանդիպում՝ ՀՊՏՀ-ում

26 Սեպտեմբեր 2017

Համալսարանի արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (Տեմպուսի սրահ) տեղի կունենա տեղեկատվական հանդիպում  Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) երևանյան գրասենյակի ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի ավագ խորհրդատու Մերի Նավասարդյանի հետ: Միջոցառման ընթացքում կներկայացվեն Գերմանիայի կրթական համակարգը, Գերմանիայում ուսանելու և հետազոտելու կրթաթոշակային ծրագրերը, դիմելու կարգը: Այս հանդիպումը գերազանց հնարավորություն է ուսանողների և հետազոտողների համար, ովքեր հետաքրքրված են Գերմանիայում ուսանելու կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով. կտեղեկանաք կրթաթոշակների մասին և հնարավորություն կունենաք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները լսելու անմիջապես բանախոսից: