Էջեր

Տարածաշրջան

30 Ապրիլ 2015

Հայաստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում. տնտեսություն և քաղաքականություն |2015|

Հարավային Կովկասը, որպես Ասիան Եվրոպային կապող բնական դար­պաս, մշտա­­­պես աշ­խար­հի հզոր երկրների ուշադրության կենտրոնում է: Սա ոչ միայն մի աշ­խար­հագրական տարածք է, որ­տեղ բախվում են գեր­տե­րու­թյուն­ների և բուն տա­րա­ծա­շրջա­նում գտնվող երկրների տնտեսական ու ռազ­մա­քաղաքական շահերը, այլև կրո­նա­կան ու մշակութային հա­կա­դրու­թյուն­նե­րի սահմանային գո­տի:

Հետազոտական աշխատանքի շրջանակում ուսումնասիրվել են տա­րա­ծա­շրջա­նում հիմ­­նա­կան խաղացող հանդիսացող երկրների շահերը, բա­ցա­հայտ­վել առկա հա­կա­սու­թյուն­ները, փորձ է արվել գոյություն ունեցող հա­կա­մար­տությունների լուծման ուղ­ղու­թյամբ ներկայացնելու որոշակի առա­ջար­կու­թյուն­ներ: Այս համատեքստում հատկապես կարևոր­վել են այն հիմ­նա­հար­ցե­րը, որոնք վերաբերում են Հայաստանին: Կատարվել են վեր­լուծություններ Հա­­յաստանի ազգային անվտանգության ուղղակի կամ անուղղակի սպառ­­նա­լիք­­ների բացահայտման ուղղությամբ: Ուշադրության է արժանացել Հայաս­տա­նի և նրա ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջև հարա­բե­րու­թյուն­ների ներ­կա վիճակը:

Հետազոտության արդյունքում ներկայացվել են որոշակի առա­ջար­կու­թյուն­ներ:


 

Տարածաշրջանի հետազոտական կենտրոնները (Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա) |2015|

Աշխատությունը նվիրված է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետազոտական կենտրոնների վերլուծությանը, տիպաբանությանը, ռազմավարական առաջնահերթություններին, ինչպես նաև գործունեության տարբեր կողմերին։ Հավաքված տեղեկատվության վերլուծության հիման վրա արվել է այդ կենտրոնների դասակարգումը։ Աշխատությունը նախատեսված է փորձագիտական հանրության և ընթերցողների լայն շրջանակների համար։ Նախագիծն իրագործել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետներից կազմված համատեղ խումբը:


 

Ադրբեջանի տնտեսական թռիչքը. առասպե՞լ, թե՞ իրականություն |2014|

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Ադրբեջանի տնտեսության առանցքային կողմերը, հասկանալ դրանց զարգացման իրական միտումները և այդ ֆոնի վրա գնահատել վերջինիս տնտեսության ներկա և ապագա հնարավորությունները: