Էջեր

Վարդան Աթոյան

08 Հոկտեմբեր 2013


Ծննդյան
 տարեթիվ`        

06.11. 1980թ.

Կրթություն`

2015թ.՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոց, Երևան, ՀՀ,

2009–2010թթ.՝ Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոց,  Երևան - Ստրասբուրգ, 

2004թ. պաշտպանել է ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան,

2002–2004թթ.՝ Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան Տնտեսագիտական ակադեմիայի ասպիրանտուրա, «Լոգիստիկայի» ամբիոն, Մոսկվա, ՌԴ,

1997-2002թթ.՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, Մարքեթինգի ամբիոն, Երևան, ՀՀ:

 Աշխատանքային փորձ՝

2016 - ից՝ ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի  դոցենտ,

2016 - 2017թթ.՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ,

2013 - 2016թթ.՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն,

2015թ. հոկտեմբեր-դեկտեմբեր՝  «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ,

2012-2015թթ.՝  ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ,

2010- 2013թթ.՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության երկրորդ` դիտարկումների բաժնի գլխավոր մասնագետ,

2008–2010թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի-գլխավոր գանձապետի օգնական,

2007 - 2008թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Պետական բյուջեի հաշվառման բաժնի պետ–Գործառնական վարչության պետի տեղակալ,

2005–2007թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի-գլխավոր գանձապետի օգնական,

2005թ. հունվար–մարտ՝ ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության Սոցիալական վճարների և եկամտահարկի հսկողության վարչության պետի օգնական,

 2004թ. մայիս–դեկտեմբեր՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող:

Մասնագիտական դասընթաց`

Ազգային անվտանգության հիմնախնդիրներ

Վերապատրաստումներ՝

Մասնակցել է արտերկրում և Հայաստանում կազմակերպված շուրջ երեք տասնյակ մասնագիտական դասընթացների, այդ թվում՝

2017 թ. ապրիլ՝ ՌԴ Նախագահին առընթեր Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում. խնդիրներ և հնարավորություններ» Երիտասարդ քաղաքագետների IX միջազգային դպրոց, մեկշաբաթյա դասընթաց-գիտաժողով, ք. Մոսկվա, ՌԴ,

2016 սեպտեմբեր-հոկտեմբեր՝ Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի (ՊԻՐ-կենտրոն) և ՌԴ Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի Արդի միջազգային հիմնախնդիրների ինստիտուտի Գլոբալ հիմնախնդիրների կենտրոնի կողմից կազմակերպված «Գլոբալ անվտանգության հիմնախնդիրների միջազգային դպրոց», տասնօրյա դասընթաց, Մոսկվա, ՌԴ,

2014 հունիս-հուլիս՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հայաստան ու հայություն. մարտահրավերներ և հնարավորություններ» ամառային դպրոց, Երևան, Հայաստան,

2014թ.  մարտ՝ Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի (ՊԻՐ-կենտրոն) կողմից կազմակերպված «Համացանցի գլոբալ կառավարումը և տեղեկատվական անվտանգությունը» եռօրյա դասընթաց, Մոսկվա, ՌԴ,

2013թ. նոյեմբեր՝ Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի կողմից կազմակերպված «Կովկասյան երկխոսություն - 2013» գիտակրթական ծրագիր, Դոնի Ռոստով, ՌԴ,

2013թ. հունվար՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ կողմից կազմակերպված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված 1540 (2004) բանաձևի իրականացման վերաբերյալ եռօրյա դասընթաց, Մինսկ, Բելառուս,

2012թ. մայիս՝ Քաղաքացիական հատուկ ծառայողների վերապատրաստման երկշաբաթյա դասընթաց (ԵՊՀ), Երևան, Հայաստան,

2012թ. հունվար՝ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված պետական սահմանի անցման կետերում հսկողության իրականացման միջազգային առաջավոր փորձի վերաբերյալ դասընթաց, Օդեսա, Ուկրաինա,

2011թ. հոկտեմբեր՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Ռազմածովային ասպիրանտական դպրոցի Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի երկշաբաթյա դասընթաց, Երևան, Հայաստան,

2011թ. սեպտեմբեր–դեկտեմբեր՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի երիտասարդական դպրոցի «Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման և սահմանադրական պետության ձևավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» դասընթաց, Երևան, Հայաստան,

2011թ. հունիս` ՄԱԿ` «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Առևտրի խթանման ձեռնարկի մշակում» եռօրյա դասընթաց, Երևան, Հայաստան,

2010թ. հոկտեմբեր` Ժնևի (Շվեյցարիա) Միջազգային և զարգացման դասընթացների ավարտական ինստիտուտի Միջազգային կառավարման կենտրոնի կողմից կազմակերպված` «Կառավարման հմտություններ» եռօրյա դասընթաց, Երևան, Հայաստան,

2010 հուլիս՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից կազմակերպված «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» երկշաբաթյա ամառային դպրոց, Երևան, Հայաստան,

2009թ. նոյեմբեր՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից կազմակերպված «Տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները» երկշաբաթյա աշնանային դպրոցը, Երևան, Հայաստան,

2009թ. հուլիս` Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված «Արդյունավետ կառավարում» երկօրյա դասընթաց, Երևան, Հայաստան,

2006թ. հոկտեմբեր – նոյեմբեր՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Վիեննայի Միացյալ ինստիտուտում կազմակերպված «Ֆինանսական ծրագրավորում և քաղաքականություն» երկշաբաթյա դասընթացը, Վիեննա, Ավստրիա:

Այլ տվյալներ՝

2016 - ից՝ Շենսիի մանկավարժական համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հրավիրյալ պրոֆեսոր և հատուկ փորձագետ (Չինաստան),

2015թ. ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում քաղաքագիտություն մասնագիտությամբ,

2014 -ից՝ ՌԴ Արտաքին գործերի նախարարարության Ա. Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի Ակումբի անդամ,

2011թ. ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հրամանով շնորհվել է ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդական դասային աստիճան,

2008թ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,

2008թ. ՀՀ պաշտպանության նախարարի  հրամանով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով,

2007թ. Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի տնօրինության կողմից պարգևատրվել է «Արծիվ-9» մեդալով:


Հրապարակումներ 

Follow me on Academia.edu

 

Էլ. հասցե՝  prof.atoyan@gmail.com