Էջեր

Սոցիալական ոլորտ

30 Ապրիլ 2015

 

ՀՀ մարզերում փոքր և  միջին բիզնեսի զարգացման ազդեցությունը աղքատության կրճատման վրա |2016|

Աղքատություն գոյություն ունի ժամանակակից աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Կախ­ված երկրի զարգացման աստիճանից, պետության սո­ցիա­լա­կան քաղա­քա­կա­նու­թյու­նից և այլ պատճառներից՝ աղքատությունն ունի առա­ջացման և դրսևորման տար­բեր ձևեր և չափեր: Մինչև Խորհրդային Միու­թյան փլուզումը աղքատության և գոր­ծա­զրկու­թյան մակրոտնտեսական ցու­ցանիշները Հայաստանում ամենացածրն էին: 1987 թ. աղ­քատության գծից ցածր եկամուտ էր ստանում Խորհրդային Հայաստանի բնակ­չու­թյան միայն 20 տո­կոսը: Անկախացումից հետո աղքատության մակարդակն աճեց: Վեր­ջին տա­րիներին աղքատության մակարդակը Երևանում գնահատվում է շուրջ 30 տո­կոս, իսկ մարզերում՝ ավելի բարձր:

Հայտնի է, որ աղքատության կրճատման արդյունավետ ուղիներից մեկը փոքր և մի­ջին ձեռնարկատիրությունն է: Այն նպաստում է միջին խավի ձևա­վոր­մանը, սո­ցիա­լա­կան լարվածության թուլացմանը, գործազրկության կրճատ­մանը: Ուստի, սույն աշխա­տան­քում փորձ է արվել մշակել փոքր և մի­ջին ձեռնարկատիրության զարգացման մի­ջո­ցով ՀՀ մարզերում աղքա­տու­թյան կրճատման մի շարք ուղիներ, որոնք ունեն ինչպես մե­թոդական, այնպես էլ գործնական նշանակություն և կարող են կիրառվել ոլորտում իրա­կանացվող պե­տական քաղաքականության մշակման գործընթացներում:


 

Բիզնեսի բարոյականության և սոցիալական պատասխանատվության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում |2015|

Կոլեկտիվ մենագրությունում քննարկվում են բիզնեսի և բարոյա­կանու­թյան փոխհարաբերության հիմնական հայեցակարգերը, ՀՀ-ում բիզնեսը բա­րո­յական և սոցիալապես պատասխանատու դարձնելու հիմնախնդիրները, սոցիալական արդարության, անհատական և կոր­պորատիվ պատասխանատ­վության, բնապահպանության բարոյակա­նության հարցերը, բիզնեսի վարման վարվելակարգի և մշակույթի առանձնահատկությունները, դրանցում գործած և գործող ազգային ավանդույթները:

Մենագրությունը կարող է հիմք դառնալ «Բիզնեսի բարոյականու­թյուն» դաս­ընթացի, ուսումնական ձեռնարկի կամ դասագրքի պատրաստման հա­մար և օգտակար լինել տնտեսագիտական կրթություն ստացող ուսանող­նե­րին, դասախոսներին, բոլոր նրանց, ովքեր զբաղվում կամ հետաքրքրվում են գործարարությամբ, ձեռնարկատիրական գործունեությամբ ու բիզնեսով:


Արտագնա աշխատանքային միգրացիագնահատականներ և մտորումներ  |2014|

Աշխատուժի, որպես արտադրության կարևորագույն գործոնի միգրացիայի հիմնախնդիրը մշտապես գտնվել և գտնվում է տնտեսագետ-հետազոտողների ուշադրության կենտրոնում: Աշխատուժի միգրացիան հասարակության զարգացմանը զուգահեռ ենթարկվում է որակական և քանակական փոփոխությունների, ծագում են նոր պատճառներ, գործոններ և պայմաններ, որոնք էլ պայմանավորում են այդ փոփոխությունները։ Անկախ նրանից, որ աշխատուժի միգրացիայի հիմնախնդիրները բազմակողմանիորեն քննարկվում են թե՛միջազգային և վերպետական կառուցների, թե՛ պետական օրենսդիր և իրավասու մարմինների և կազմակերպությունների կողմից, դրանք գտնվում են նաև գիտական շրջանակների և փորձագետների ամենօրյա ուսումնասիրության տիրույթում, այնուամենայնիվ դեռևս մնում են բազմաթիվ չլուծված հարցեր, որոնք պահանջում են լրջագույն մոտեցումներ՝ ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումներով։ 

Սույն հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել արտաքին տնտեսական կապերն ուսումնասիրող մասնագետների կողմից, մասնավորապես` «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտության բակալավրական և մագիստրոսական դասընթացներում, ինչպես նաև ասպիրանտների գիտահետազոտական աշխատանքներում:


 Գործազրկությունը և աշխատավարձի անհավասարությունը ՀՀ-ում  |2014|

Սույն գիտական հետազոտության մեջ քննարկվում են գործազրկության և աշխատավարձի ոլորտային, մարզային և գենդերային անհավասարության հիմնախնդիրները ՀՀ-ում: Էկոնոմետրիկ մոդելների միջոցով ուսումնասիրվել է գործազրկության վրա մի շարք գործոնների ազդեցությունը: Ներկայացված են նաև աշխատուժի ընտրանքային սոցիոլոգիական հետազոտության արդյունքները Երևանի վեց համայնքում: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել ՀՀ մարզերում աշխատավարձի շերտավորման, փոփոխության, ինչպես նաև գործազրկության և իրական աշխատավարձի աճի կախվածության ոսումնասիրությանը: Հետազոտության հիման վրա մշակվել են առաջարկություններ` ՀՀ-ում գործազրկության նվազեցման և աշխատավարձի կարգավորման վերաբերյալ: