Էջեր

Սեմինար՝ «Ամբերդում»

22 Սեպտեմբեր 2014

Վաղը՝ սեպտեմբերի 23-ին , ժամը 14:30-ին, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կոնֆերանսների դահլիճում (թիվ  5-րդ մասնաշենքի 10-րդ հարկ) տեղի կունենա «ՀՀ տնտեսական աճի միտումները մաքսային միությանն անդամակցելու պայմաններում» խորագրով գիտական սեմինար: Այն կազմակերպվում է «ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները մաքսային միության անդամակցության պայմաններում» հետազոտական թեմայի շրջանակներում:

Բանախոսն է  ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.դ.,  պրոֆեսոր Միքայել Մելքումյանը:

Այս մասին հայտնում են կենտրոնից: