Էջեր

Ռումինիայում սովորելու հրավեր

05 Հոկտեմբեր 2015

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Erasmus+ ծրագրի գործընկեր Ռումինիայի Alexandru Ioan Cuza համալսարանը հրավիրում է մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակն ուսանել Ռումինիայի հնագույն համալսարանում: Կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 14-ը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել անգլերենի թեստ (եթե ուսանողը չի հանձնել TOEFL կամ IELTS) և լրացնել համապատասխան հայտադիմում և փաստաթղթեր, որոնք հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://erasmusplus.uaic.ro/documents-to-be-uploaded: Անգլերեն լեզվի թեստը կանցկացվի հոկտեմբերի 15-ին: Հարցերի դեպքում դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ int.asue@gmail.com էլ.փոստով:

 

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից