Էջեր

ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»-ը կազմակերպում է օլիմպիադա

23 Փետրվար 2017

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը (НИУ ВШЭ) սույն թվականի մարտի 18-19-ը կազմակերպում է բուհերի ուսանողների և շրջանավարտների օլիմպիադա, որին կարող են մասնակցել բակալավրիատի վերջին կուրսի ուսանողները և շրջանավարտները: 

Օլիմպիադային դիմելու վերջնաժամկետը մարտի 6-ն է, ժամը՝ 15:00 (UTC+3): 

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://olymp.hse.ru/ma/ :

Առաջարկվող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ (տեղեկատվական թերթիկը հասանելի է ռուսերենով): 

  Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ-փոստին՝ olymp@hse.ru, կամ՝ զանգահարել  +7 (495) 531-00-12 հեռախոսահամարով: