Էջեր

Պարույր Քալանթարյան

19 Դեկտեմբեր 2011

Տարեթիվը, ամսաթիվը, ծննդավայրը՝

1951թ.  սեպտեմբերի 18, Իջևանի շրջանի Սևքար գյուղ:

Աշխատանքային գործունեությունը՝

 2011թ. հունիսին նշանակվել է ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր,

 2006թ. մայիսին ընտրվել է մար­քե­թինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան, պաշտոնավարել  է մինչ 2011թ. հունիսը,

2002թ. ընտրվել է նորաստեղծ բիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչ, պաշտոնավարել մինչև 2006թ. մայիսը,

1991-2002թթ. զբաղեցրել է պլանատնտեսագիտական (հետագայում` ընդհանուր տնտեսագիտության) ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը,

1973թ.` ՀԽՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության ուղեգրով աշխատանքի է նշանակվել ԵՊՀ ճյուղային էկոնոմիկայի ամբիոնում՝ որպես ասիստենտ:

Կրթությունը՝

1988թ. ստացել է դոցենտի կոչում,

1987թ. «Արդյունաբերական արտադրանքի նորացման պլանավորման և տնտե­սական խթան­ման կատարելագործումը» թեմայով  պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն,

1975 թվականից տեղափոխվել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի բազայի վրա ստեղծված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի արդյունաբերական արտադրության կազմակերպման և պլանավորման ամբիոն՝ որպես ասիստենտ,

1968-1973թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ժո­ղո­­վրդական տնտեսության պլանավորման բաժինը,

1958-1968թթ. սովորել է Սևքարի միջնակարգ դպրոցում:

Վերապատրաստումները՝

2001թ.` Փարիզի «Փարիզ-12» համալսարանում,

1994 և 1995թթ.՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի ուսումնական կենտրոնում,

1983թ.` Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտում,

1977թ.` վերապատրաստվել է Մոսկվայի Ս.Օրջոնիկիձեի անվան կառավարման ինստիտուտում:

Հեղինակ է երկու տասնյակից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում`«Արտադրության կազմակերպում», «Գործարարության գործավարություն» և «Ձեռ­նար­կության կազմակերպումն ու կառուցվածքը»/համահեղինակությամբ/  ուսումնական ձեռնարկների:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի և վեց թոռ: 


Հեռ.`    (+37410) 593-428

Էլ. հասցեpkalantaryan@asue.am