Էջեր

ՉԺՀ դեսպանը կհյուրընկալվի ՀՊՏՀ-ում

30 Մարտ 2016

Վաղը՝ մարտի 31-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի նիստերի սրահում ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը կհյուրընկալի ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Դեսպանը բաց դասախոսությամբ հանդես կգա հայ-չինական տնտեսական հարաբերությունների վերաբերյալ:

Հրավիրում ենք թեմայով հետաքրքրված ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներին և ուսանողներին՝  ներկա գտնվելու հանդիպմանը:

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: