Էջեր

Ուսումնական ծրագրերի ներկայացում

25 Սեպտեմբեր 2014

Սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ կազմակերպության աշխատակիցները կներկայացնեն Ֆրանսիայում ուսանելու հնարավորությունները և ուսումնական ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: