Էջեր

Ուսման հրավեր Հունաստանից

16 Հոկտեմբեր 2015

Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանը ՀՊՏՀ 2-րդ և 3-րդ կուրսերի բակալավր ուսանողներին հրավիրում է մասնակցելու 2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակի փոխանակման ծրագրին: Կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի էլ-փոստին ուղարկել ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով, մոտիվացիոն նամակ և ստուգման գրքույկի լուսապատճեն: Լրացման ենթակա փաստաթղթերը հասանելի են հետևյալ հղմամբ՝ http://www.aueb.gr/pages_en/erasmus/index.php: Կրթաթոշակային ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 5-ը: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել անգլերենի թեստ (եթե ուսանողը չի հանձնել TOEFL կամ IELTS): Անգլերենի թեստի ժամկետի մասին կծանուցվի նախապես: Հարցերի դեպքում դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին int.asue@gmail.com էլ.փոստով:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից