Էջեր

Որակի ապահովման բաժնի գործառույթները

27 Հոկտեմբեր 2016

Համաձայն 2013թ. ռեկտորի հրամանով հաստատված կանոնադրության՝ Որակի ապահովման բաժինն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները.

1)մշակում է որակի ներքին ապահովման ընթացակարգեր կրթական ծրագրերի հաստատման, ընթացիկ մշտադիտարկման և պարբերաբար վերանայման համար, հետևում է և աջակցում դրանց իրականացմանը համալսարանի ստորաբաժանումներում

2)համակարգում է  համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների գնահատումը և վերլուծությունը

3)կազմակերպում է կրթական ծրագրերի պարբերական վերանայման գործընթացները՝ որակի ապահովման ընթացակարգերին համապատասխան

4)պատասխանատու է ուսումնառության և դասավանդման որակի գնահատմանն առնչվող գործընթացների համակարգման և իրականացման համար

5)պատասխանատու է ուսումնառության և դասավանդման որակի չափման գործիքակազմի մշակման համար

6)գնահատում է դասախոսական կազմի ուսումնամեթոդական գործունեությունը և դրա արդյունավետությունը

7)երաշխավորում է բուհում իրականացվող կրթության համապատասխանությունը սահմանված ուղենիշներին, չափանիշներին և չափորոշիչներին

8)աջակցում է կրթական ծառայությունների որակի շարունակական բարելավմանը՝ համագործակցելով արտաքին և ներքին շահակիցների հետ

9)նպաստում է որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավվածության և իրազեկության աստիճանի բարձրացմանը

10)երաշխավորում է բուհում իրականացվող կրթության որակի վերաբերյալ հրապարակային և ճշգրիտ տեղեկատվության հասանելիությանը։

11)իրականացնում է համալսարանի ռեկտորի հրամաններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված  այլ գործառույթներ.

12)համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ կատարում է այլ գործառույթներ: