Էջեր

«Ոսկի աշուն-2011»-ը նվիրվում է «Էկոնոմ plus»-ի 10-ամյակին

ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում նոյեմբերի 22-ին «Էկոնոմ  plus» ուսանողական  ամսաթերթի 10-ամյակի տոնակատարության շրջանակներում մեկնարկեց «Ոսկի աշուն-2011»-ը , որն այս անգամ կոչվում է «Էկոնոմյան աշուն»:

Առաջինը մրցասպարեզ դուրս եկան տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, հաշվապահական հաշվառման և աուդիտի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների թիմերը` հերթով հանդիսատեսին մատուցելով իրենց պատրաստած հումորային-երաժշտական մինի ներկայացումները: Դրանց միջոցով  ուսանողներն իրենց վերաբերմունքն էին արտահայտում ինչպես հարազատ բուհի  անցուդարձի, իրենց դասախոսների, ուսանողական խորհրդի գործունեության,  այնպես էլ այլ` ավելի հնչեղ թեմաների նկատմամբ: Բոլոր թիմերի ելույթներն էլ հանգամանորեն էին նախապատրաստված, ակնհայտ էր` ոչ մի մանրուք չի վրիպում ուսանողության սրատես աչքից...

Գրեթե երկու ժամ  հանդիսատեսը լիաթոք ծիծաղում էր ու  ծափահարում:

Վաղը «Էկոնոմյան աշուն»-ը կշարունակվի նույն տեղում և նույն ժամին: Կմրցեն կառավարման, ֆինանասական, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների թիմերը:  Մաղթում ենք հաջող ելույթներ և, իհարկե, հանդիսատեսի ջերմություն ու... համակրանք: