Էջեր

Շրջակա միջավայր և բնապահպանություն

26 Նոյեմբեր 2015

Բնական պաշարների օգտագործման նորամուծական եղանակների միջազգային փորձը և Հայաստանում կիրառման հնարավորությունները |2015|

Աշխատանքում ուսումնասիրվել են բնա­կան ռեսուրսների օգտագործման ներկայիս միտումները Հայաստանի Հանրապետու­թյու­նում, ոչ արդյունավետ օգ­տա­գործ­ման հե­տևանքով առաջացած բնապահպանական խնդիրները, ջրային, հողային, ըն­դեր­քի և լանդ­շաֆտային պաշարների օգտագործման միջազգային առա­ջատար փորձն ու տեղայ­նացման հնարավորությունները ՀՀ-ում: 



Կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական հետևանքները և հարմարեցման միջոցառումները Հայաստանում |2015|

Համաշխարհային տնտեսության արդյունաբերականացումը ներ­գոր­ծում է շրջակա միջավայրի երևույթների վրա: Հատկապես վեր­ջին տաս­նամ­­յակներին միջազգային հանրության ուշադրության կենտրո­նում են կլի­մայի փոփոխության հիմնախնդիրները, որոնց լուծման ուղղությամբ մշակ­վում են նպատակային ծրագրեր: Հետազոտության շրջանակում փորձ է արվում ուսումնասիրելու Հայաստանում կլիմայի փոփոխության սոցիալ-տնտե­սական հետևանքները և նախանշելու հնարավոր ռիսկերի կան­խ­ար­գել­ման ու հար­մարեցման միջոցառումներ:


 Էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրները ՀՀ-ում |2014|

Ուսումնասիրությունը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական անվտանգության ապահովման հիմնախնդիրներին: Դիտարկվել է էկոլոգիական անվտանգության դերը և նշանակությունը ազգային անվտանգության համակարգում, տնտեսական զարգացման, բնապահպանական ֆինանսավորման, մթնոլորտային օդի պահպանության և էկոլոգիական անվտանգության գնահատման ժամանակակից մեթոդները: