Էջեր

Շուկաներ և մրցակցություն

30 Ապրիլ 2015

 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ


 

Պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաների բնորոշ գծերը և կարգավորման կառուցակարգերը Հայաստանի Հանրապետությունում |2015|

Աշխատանքում 2009–2013 թթ. պաշտոնական վիճակագրության նյութերի և հետա­զո­տական խմբի դիտարկումների հիման վրա ուսումնասիրվել է թվով 119 ապրանքային շուկաների բնո­­րոշ գծերը և սպառողական վարքագծի առանձնահատկությունները: Հետազոտության տվյալների հավաքագրմանը մասնակցել են ՀՊՏՀ «Մար­քե­թին­գա­­յին հետազոտություններ» մասնագիտացման երկ­րորդ կուրսի մագիստրանտներ Վար­­­դուհի Հարթենյանը, Թամարա Հա­րու­թյու­նյանը, Հակոբ Բաղդասարյանը և «Մար­քե­­­թինգային հաղորդակցություն­ներ» մասնագիտացման երկրորդ կուրսի մագիստ­րանտ­­­ներ Ինեսսա Ոս­կան­յա­նը, Արմինե Թեմուրյանը, Ելենա Դավթյանը: Սույն հետազոտությունը կարող է օգտակար լինել պետական կառավարման մար­մին­­ն­երի, գիտական աշխատողների, դասախոսների, ուսանողների, ասպիրանտների, ինչ­­պես նաև տվյալ շուկաներում գործող կազմակերպությունների և անհատ ձեռ­նար­կա­տե­­ր­երի համար:


 

Մրցակցություն և կարգավորում  |2014|

Տնտեսական մրցակցության պաշտպանությունը և կարգավորումը պետության կարևորագույն գործառույթներից են, որոնք կոչված են նպաստելու երկրի տնտեսության զարգացմանը, քաղաքակիրթ շուկայի ձևավորմանը, բարեխիղճ մրցակցության ապահովմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը: 
«Մրցակցություն և կարգավորում» գիտահետազոտական աշխատանքի շրջանակներում, տնտեսության առանձին ոլորտների և թիրախային խմբերի ուսումնասիրությունից բացի, հետազոտվել և օրենսդրական համապատասխան լուծումներ են առաջարկվել այն ոլորտների կարգավորման ուղղությամբ, որտեղ նկատվել են գերիշխող դիրքի չարաշահումներ, հակամրցակցային համաձայնություններ և այլ խնդիրներ: 
Սույն հետազոտությունը կարող է օգտակար լինել ինչպես գիտական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, այնպես էլ պետական կառավարման մարմինների, ներդրողների և գործարարների համար:


 Ֆինանսական շուկաներ  և ծառայություններ  |2014|

«Ֆինանսական շուկաներ և ծառայություններ» հետազոտական ուղղության շրջանակներում առաջադրվել է ՀՀ ֆինանսական շուկայի վրա արտաքին ազդեցության ուղղությունների և ֆինանսական շուկայում ներքին աղբուրների շնորհիվ երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսների ձևավորման ներուժի բացահայտման և գնահատման նպատակը: Հետազոտության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ և ներկայումս գտնվում է ինքնիշխան պարտքի հատվածում, երբ բյուջետային շարունակական դեֆիցիտը կարող է կանգնեցնել պետություններին իրացվելիության խնդրի առջև: Միևնույն ժամանակ, բյուջետային դեֆիցիտի կրճատումը կարող է հանգեցնել տնտեսական աճի դանդաղեցմանը: Հիշյալ նկատառումից ելնելով` հետազոտական նպատակադրման կարևոր ուղղություններից մեկը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների բացահայտումն է, ինչպես նաև ներկայումս ուրվագծվող այն արտաքին գործընթացների մշտադիտարկումը, որոնք կարող են էապես ազդել ՀՀ տնտեսության ֆինանսական հատվածի վրա:             


 

 ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության շուկայի արդի վիճակը, փոխհարաբերությունները  աշխատանքի շուկայի հետ  և  գնագոյացման հիմնախնդիրները  |2014|

Այսօր կրթական կարևորագույն հիմնահարց է կրթության մատչելիությունը և վճարելիությունը։ Այս համատեքստում առանցքային է կրթական ծառայությունների գնագոյացման խնդիրը։ Մենագրությունում կրթական ծախսերը դիտարկվել են որպես ներդրումներ մարդկային կապիտալում: Դրանից ելնելով` կատարվել է բարձրագույն կրթության ֆինանսական ծախսերի նպատակահարմարության հաշվարկ՝ ըստ մասնագիտությունների, մեթոդաբանական երկու տարբերակով: Ներկայացվել են կրթական ծառայությունների և աշխատանքի շուկաների փոխհարաբերության առանձնահատկությունները ՀՀ-ում, բացահայտվել են հնարավոր զարգացման ուղղությունները։


 

Ծովային ելք չունեցող երկրների միջազգային մրցունակության հիմնախնդիրները  (ՀՀ օրինակով)  |2014|

Մենագրությունում ուսումնասիրվել են միջազգային մրցունակության հաշվարկման և գնահատման մեթոդաբանական հիմքերը, դրանց հիման վրա բացահայտվել ու բնութագրվել են ծովային ելք չունեցող երկրների և, հատկապես, Հայաստանի Հանրապետության միջազգային մրցունակության ներքին և արտաքին մարտահրավերները: Հետազոտության ընթացքում պարզաբանվել են ծովային ելքի բացակայության բացասական անդրադարձի դրսևորումները Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ծովային ելք չունեցող մյուս երկրների ընդհանուր առաջընթացի և սոցիալ-տնտեսական զարգացման, արտահանումից եկամուտների, մասնավոր կապիտալի ներհոսքի ու ազգային ռեսուրսների կենտրոնացման մեջ: Աշխատությունը նախատեսված է տնտեսագիտական բուհերի ուսանողների, ասպիրանտների, դասախոսների և արտաքին տնտեսական կապերի ուսումնասիրությամբ զբաղվողների համար: