Էջեր

Շնորհանդես ՀՊՏՀ-ում

29 Մարտ 2017

Արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ ս.թ ապրիլի 5-ին ժամը 14:00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում (Տեմպուսի սրահ) տեղի կունենա հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության համալսարանների համագործակցության գծով պատասխանատու Ֆրեդերիք Ռեյնբոլդի հետ: Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը հանդես կգա Ֆրանսիայի համալսարանների հետ ՀՊՏՀ-ի համագործակցության հնարավորությունների մասին շնորհանդեսով, ինչպես նաև կտրամադրի տեղեկություն Ֆրանսիայի համալսարանների կողմից ուսանողներին առաջարկվող կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ: Կից պաստառն՝ այստեղ: