Էջեր

Նորարարական գաղափարների մրցույթ

23 Մայիս 2012

Երևանի պետական համալսարանը և “Unisoft Development” ընկերությունը հայտարարում են նորարարական գաղափարների մրցույթ ԱՊՀ երկրների երտասարդների շրջանում: Մրցույթի նպատակն է խթանել ուսանողների առաջադեմ գաղափարների կյանքի կոչումը և ապահովել դրանց կիրառելիությունը տարբեր բնագավառներում: Հաջողված գաղափարները կարժանան դրամական պարգևների, իսկ “Unisoft Development”-ը կապահովի դրանց իրականացումը վեջնական ապրանքի կամ ծառայութան տեսքով:

Մրցույթին իրենց առաջարկները կարող են ներկայացնել ԱՊՀ պետությունների ԲՈՒՀ-երի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողները կամ նրանց խմբերը, ովքեր ունեն որոշակի գաղափար, որը յուրօրինակ է, նախկինում չի արտահայտվել ուրիշների կողմից և կնպաստի որևէ ոլորտի զարգացմանը:

Դիմումները պետք է ներկայացվեն m.yeghyan@ysu.am հասցեով մինչև 2012թ. սեպտեմբերի 15–ը: Դիմումները լրացնելու համար կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:
Առաջին փուլն անցած մասնակիցները հետագա գործողությունների մասին կտեղեկացվեն մինչև 2012թ. հոկտեմբերի 10-ը:

Նոյեմբերի 9–ին և 10-ին Երևանում մրցույթի կազմակերպիչների և դիմորդների մասնակցությամբ տեղի կունենա սեմինար, որի ընթացքում մասնակիցները ամբողջությամբ կամ մասնակիորեն կներկայացնեն իրենց գաղափարները: 

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը։