Էջեր

Նշվեց Թումանյանի ծննդյան տարեդարձն ու Գիրք նվիրելու օրը

18 Մարտ 2014

Մեր թռիչքը Թումանյանի արվեստի գոհարակերտ բարձունքից այն կողմ չի անցել:

                                                                                                                                                                                             Ավ. Իսահակյան

 Փետրվարի 19- ին  Հայոց մեծերից մեկի՝ Հովհաննես Թումանյանի  ծննդյան 145 –ամյակի օրը,  ՀՊՏՀ  գրադարանի գիտական ընթերցասրահում , տնօրինության նախաձեռնությամբ,  հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարի Զաքարյանի անմիջական աջակցությամբ տեղի ունեցավ մշակութային ցերեկույթ:

Ողջունելով միջոցառմանը  ներկա դասախոսներին , բուհի ուսանողներին և աշխատակիցներին. գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը իր բացման խոսքում նշեց, որ շարունակելով վեց տարի առաջ հռչակված Գիրք նվիրելու օրվա գեղեցիկ ավանդույթը, այնուամենայնիվ, այդ ցերեկույթի շեշտադրումը  Թումանյանի տարեդարձին անդրադարձն է և կարևորեց, հատկապես առաջին կուրսեցի ուսանողների ակտիվ մասնակցության փաստը: Այնուհետև, բանասիրական գիտությունների դոկտոր, տիկին Զաքարյանը ամփոփ ներկայացրեց մեծ գրողի կյանքի և ստեղծագործության նկարագիրը: Ցերեկույթի  մթնոլորտին հուզական երանգ  հաղորդեցին հատկապես առաջին կուրսեցիները  և իրենց մասնակցությամբ, և՝ ասմունքով: Ամփոփելով միջոցառումը՝, գրադարանի տնօրենը  գրադարանի կողմից պատրաստած հայ բանաստեղծների գործերի մատենաշարի գրքեր նվիրեց առաջին կուրսեցիներին և տիկին Մարի Զաքարյանին: 

Գրադարանի տնօրինություն