Էջեր

ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆ

16 Հոկտեմբեր 2012

Ծննդյան տարեթիվը`

 1943 թ.

 Կրթությունը`

ԵՊՀ 1965թ., տ.գ.դ., պրոֆեսոր,

2006-ին` Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ,

2010-ին` ՀՀ ԳԱԱ իսկական անդամ:

 Աշխատանքային փորձը`

1987-1994թթ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահի տեղակալ,

1991-1992թթ`  համատեղությամբ  ՀՀ վարչապետի խորհրդական,

1994-թ.` ԵՊՏԻ կառավարման ամբիոնի վարիչ,

 2006-2011թթ.` ՀՊՏՀ ռեկտոր,

ՀՊՏՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է:

2012-ից՝ ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական:

 Մասնագիտական դասընթացները`

«Մենեջմենթ», «Ռազմավարական կառավարում»:

 Գիտական աշխատանքները`

220 գիտական աշխատություն, այդ թվում` 30 մենագրություն`«Աշխատանքի արտադրողականության բարձրացման նյութական խթանումը արդյունաբերության մեջ» (Եր., 1976), «Աշխատանքի արտադրողականությունը և արտադրության արդյունավետությունը» (Եր., 1976), «Հասարակական աշխատանքի արտադրողականությունը. չափումը, վերլուծությունը, խթանումը» (Եր., 1980, ռուսերեն), «Աշխատանքի արտադրողականության աճի կառավարումը արդյունաբերությունում» (Եր., 1987, ռուսերեն), «Աշխատանքի արտադրողականությունը. տարածաշրջանային հիմնախնդիրներ» (համահեղինակությամբ, Մոսկվա, 1988), «Էկոնոմիկայի ինտենսիվացման տնտեսական մեխանիզմը» (Եր., 1990), «Ռազմավարական կառավարում. մեթոդաբանությունը և արդի հիմնախնդիրները» (Եր., 1996), «Հանրային կառավարման տեսության և պատմության ուրվագծեր» (Եր., 2004) և այլն:

Ընդհանուր խմբագրմամբ և համահեղինակությամբ`«Մենեջմենթ» հայերեն բնագիր բուհական առաջին դասագիրքը (Եր., 1999, 2002, 2009),

 «Հայ կառավարչական մտքի պատմության ուրվագծեր» (Եր., 2005),

«Գիտակրթական համակարգը և տնտեսական զարգացումը» (Եր., 2011):