Էջեր

Մրցույթ՝ Կարնեգի կրթաթոշակի համար

22 Փետրվար 2016

Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների Ազգային խորհուրդը 2016-2017 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ՝ ԱՄՆ-ում  Կարնեգի հետազոտական կրթաթոշակների ծրագրում ընդգրկվելու համար:
Կարնեգի հետազոտական կրթաթոշակների ծրագիրը  Հումանիտար և հասարարական գիտությունների գիտնականներին առաջարկում է ԱՄՆ-ում  հետազոտական գործունեություն ծավալելու հնարավորություն:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 30-ն է:

Ծրագրի վերաբերյալ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ կայքէջերում՝  http://www.nceeer.org կամ http://www.americancouncils.ge :

Դիմորդները պետք է ուղարկեն  իրենց դիմումները հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ apply@nceeer.org : Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: