Էջեր

Մրցույթի հրավեր

20 Ապրիլ 2017

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են՝ ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը հայտարարում է «Դեբյուտների համագործակցություն» խորագրով միջազգային մրցույթ՝ ԱՊՀ երկրների կրթության բնագավառի երիտասարդ մասնագետների համար: Մրցույթին կարող են դիմել մինչև 35 տարեկան երիտասարդ մասնագետները: Դիմորդները իրենց փաստաթղթերը մինչև ս.թ. ապրիլի 24-ը պետք է ներկայացնեն ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ «Դեբյուտների համագործակցություն» մրցույթի կազմակերպիչներին փոխանցելու համար:  

Մրցույթին մասնակցելու մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված փաստաթղթում: