Էջեր

Միջոցառման հրավեր

14 Դեկտեմբեր 2015

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 14:30-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան  դահլիճում տեղի կունենա հանդիպում՝ նվիրված I-NET (Միջազգայնացման ցանց) ծրագրին:  Հանդիպման  ընթացքում կտրամադրվի ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև տեղի կունենա  ծրագրի կայքի ներկայացում: Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել ծրագրի գործընկեր համալսարանների  միջազգայնացմանն առնչվող տվյալների բազա: Մասնակից համալսարանների ներկայացուցիչները ծրագրի  շրջանակներում կվերապատրաստվեն միջազգայնացմանը  վերաբերող մի  շարք ոլորտներում: Նրանք ավելի ուշ ձեռք բերված փորձով  կկիսվեն իրենց բուհերում: Ծրագրի շրջանականերում նաև նախատեսվում է բարձրացնել գործընկեր համալսարանների  վարկանիշը տարածաշրջանում,  խթանել համալսարանների միջև շարժունությունը,  համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը և այլն:  

 Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը՝ վերջում հավելելով, որ ծրագրի  կոնսորցիումի անունից հրավիրում են մասնակցելու միջացառմանը: