Էջեր

Միջազգային գիտաժողով Նյու-Յորքում

09 Մարտ 2017

SCOPUS շտեմարանում միջազգային հոդվածներ տպագրելու ցանկություն ունեցող անձանց տեղեկացնում ենք, որ 2017թ. հուլիսի 10-11-ը ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում Շերատոն հյուրանոցում գումարվելու է Ամերիկյան բիզնես հետազոտությունների տարեկան 9-րդ գիտաժո­ղովը: Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 2-ը, իսկ գրանցման վերջնաժամկետը՝ ս.թ. հունիսի 16-ը:

Գիտաժողովի պաշտոնական կայքն է՝ www.uniconus.com

Գիտաժողովի շրջանակներում բաժանմունքների նիստերը կանցկացվեն ըստ հետևյալ ուղղությունների՝ հաշվապահություն, բանկային գործ, բիզնեսի իրավունք, ներդրումներ, մենեջմենթ, մարքեթինգ, էլեկտրոնային առևտուր, բիզնեսի բարոյակա­նություն, գործարար կրթություն, էկոնոմետրիկա և վիճակագրություն:

Գիտաժողովը կազմակերպվում է Ամերիկյան հետազոտությունների և միջազգային հրապարակումների կենտրոնի կողմից՝  Լոնդոնի ակադեմիական հետազոտություն­ների և հրապարակումների կենտրոնի և Ավստրալիայի համաշխարհային բիզնեսի ինստիտուտի հովանավորությամբ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Գիտության և ասպիրանտուրայի բաժին: