Էջեր

Միջազգային ամառային դասընթացի հրավեր

06 Փետրվար 2015

Տարածաշրջանային գիտության միջազգային ասոցացիան (Regional Science Association International) կազմակերպում է միջազգային ամառային դասընթաց՝ «Տարածաշրջանային կայուն զարգացմանն ուղղված միջդիսցիպլինար վերլուծություն և ռազմավարություն» խորագրով, որը տեղի կունենա 2015թ. հունիսի 1-5-ը, Հայաստանում:

 

Դասընթացը կվարեն միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ և կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • Տարածաշրջանային աճ և անհամաչափություն,
  • Ֆիսկալ ապակենտրոնացում, արդյունավետություն և աճ,
  • Տարածաշրջանային զարգացում և տարածքային կառավարում,
  • Կառավարման որակը և տարածական անհավասարությունը,
  • Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները,
  • Ներդրումներ և ազդեցության գնահատում,
  • Նորարարություններ և ձեռներեցություն,
  • Կայուն զարգացում և գլոբալիզացիա,
  • Գյուղատնտեսական ոլորտի տարածական մոդելներ,
  • Տարածական մոդելի ներմուծումը էներգետիկ համակարգի օպտիպալացման գործընթաց,
  • և այլն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝մարտ 2, 2015թ.
Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Հայտը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝

- Գիտական ինքնակենսագրություն (ներառյալ՝ անուն, ազգանուն, սեռ, հասցե, ծննդյան ամսաթիվ, ներկայիս կարգավիճակը և զբաղեցրած պաշտոնը),

- Նախկին և ներկայիս գիտական աշխատությունների կարճ նկարագրություն,

- Գիտաժողովի ընթացքում ներկայացվելիք նյութի վերնագիրը և ընդլայնված աբստրակտը,

Մանրամասների համար կարող եք այցելել  դասընթացի պաշտոնական վեբ-կայք՝ http://www.armenia2015.regionalscience.org/index.html

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: