Էջեր

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

27 Օգոստոս 2012

 Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա, հեռակա վճարովի ուսուցման ձևերում: Առկա ուսուցման ժամկետը չի գերազանցում 3 տարին, իսկ հեռակա ուսուցումը 4 տարի է:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 15.09. 2006 թ.  N 740-Ն հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության» նոր կարգը, որին համապատասխան ասպիրանտուրայի դիմորդը հանձնում է քննություններ (սահմանված ներքին շեմով` բալային գնահատումով) օտար լեզուներից ( անգլերեն` IBT –ի ստորին անցումային միավորին համապատասխան, գերմաներեն և ֆրանսերեն` Test daf-ի և TCF-ի համապատասխան մակարդակով) և համակարգչից օգտվելու հմտություններից (ծրագրի նվազագույն մակարդակի պահանջներին համապատասխան): Վերոհիշյալ քննությունների արդյունքների մասին հավաստագրերը (բնօրինակ) ներառվում են դիմորդների փաստաթղթերի փաթեթում և  ներկայացվում կազմակերպությունների ընդունող հանձնաժողովներին: 

Դիմորդին տվյալ կազմակերպության ընդունող հանձնաժողովը մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվություն է տալիս այն դեպքում, երբ օտար լեզուների և համակարգչից օգտվելու հմտությունների քննություններից գրանցել է դրական արդյունք, ներկայացրել է մասնագիտական ամբիոնի դրական գրախոսական (գրավոր) ունեցող գիտական ռեֆերատ (առնվազն 20 տպագրական էջի սահմաններում` հրատարակված գիտական աշխատանքների, գյուտերի, հայտնագործությունների և գիտահետազոտական աշխատանքների բացակայության դեպքում):

Մասնագիտական քննությունից «բավարար»  ստացած դիմորդները զրկվում են ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից (8-12 միավոր` 20 միավորային սանդղակով, 3 միավոր` 5 միավորային սանդղակով):

Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացնելու համար բուհի ռեկտորի կողմից ստեղծվում է ընդունող հանձնաժողով` ռեկտորի նախագահությամբ, ով յուրաքանչյուր դիմորդի համար որոշում է ընդունում` համաձայն ընդունելության քննությունների և մրցույթի արդյունքների:

Ասպիրանտուրայի շրջանավարտներն արդեն պաշտպանում են դոկտորական ատենախոսությունները:

 Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին» ՀՀ կրթության և գիտության 2010 թ. հուլիսի 21-ի N 1167 հրամանի` 2010-2011  ուսումնական տարվանից առկա և հեռակա ասպիրանտուրայում, ինչպես նաև հայցորդության համակարգում ներդրվել է հետազոտողի կրթական ծրագրով նախատեսված կրեդիտային համակարգ:

Մասնագիտություններ`

*Ընդհանուր տնտեսագիտություն՝ Ը.00.01.

*Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և  կառավարում՝ Ը.00.02.

*Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում՝ Ը.00.03.

*Միջազգային տնտեսագիտություն՝ Ը.00.06

*Մաթեմատիկական տնտեսագիտություն՝ Ը.00.08