Էջեր

ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով՝ ՀՊՏՀ մասնակցությամբ

27 Փետրվար 2014

ՄԱԿ -ի Հանրային տեղեկատվության վարչությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հետ համատեղ կազմակերպում է ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը, որի շրջանակներում ուսանողները ներկայացնելու են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նստաշրջանը՝ նվիրված Ռուանդայի ցեղասպանության 20-ամյակին:

Խորհրդաժողովն անցկացվելու է ս.թ. ապրիլի երկրորդ կեսին, մինչ այդ ուսանողները մասնակցելու են տարբեր դասընթացների: Խորհրդաժողովն անցկացվելու է անգլերեն: Խորհրդաժողովի ավարտին ուսանողները կստանան համապատասխան հավաստագրեր:

Խորհրդաժողովին մասնակցել ցանկացող ուսանողները պետք է անգլերեն լեզվով ներկայացնեն՝

  • Ինքնակենսագրություն
  • Մոտիվացիոն նամակ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 5-ը: Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի էլեկտրոնային փոստին` int@asue.am:

Լրացուցիչ տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ: Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը՝ հավելելով՝ հարցերի դեպքում դիմել իրենց բաժին (հեռ. +374 593 484, 593 384, էլ-փոստ՝ int@asue.am):