Էջեր

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐ

27 Օգոստոս 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012/2013 ուսում­նա­կան տար­վա համար հետևյալ մասնագիտությունների և մասնագիտա­ցում­նե­րի գծով հայտարարում է մագիստրատուրայի ընդունելություն

 Ա. ՀԱՅԱՍՏԱՆՒ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2012/2013 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵՐԸ

Բ. ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղ

ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2012/2013 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

Գ. ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ

ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2012/2013 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ

 Դ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տնտեսագետ-իրա­վա­բան դուալ մասնագիտական որակավորմամբ մագիստրոսներ պատրաստելու նպա­տա­կով կա­տարվում է ընդունելություն` հետևյալ մասնագիտացումների գծով.

  • Հարկաբյուջետային իրավունք
  • Աշխատանքային իրավունք
  • Մաքսային իրավունք

Ե. Տնտեսագետ-լրագրող դուալ մասնագիտական որակավորմամբ մագիստրոսներ պատ­րաս­տելու նպատակով կատարվում է ընդունելություն «Տնտեսագիտական լրագ­րու­թյուն» մասնագիտացմամբ։

 Ընդունելությունը կատարվում է երկու փուլով.

1. Ընդունելության առաջին փուլին մասնակցում են ՀՊՏՀ բակալավրիատի 2011/2012 ուսումնական տարվա բոլոր շրջանավարտները։

Առաջին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների անց­կացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատած պետության կողմից ուսանո­ղա­կան նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) պարտադիր զին­վորա­կան ծառայությունից տարկետման իրավունքով ուսուցման տեղերի։

2. Ընդունելության երկրորդ փուլին կարող են մասնակցել ՀՊՏՀ դիպլոմավորված մաս­նագետի և բակալավրիատի բոլոր տարիների շրջանավարտները, այլ պետական և հա­վատարմագրված ոչ պետական բուհերի դիպլոմավորված մասնագետի կամ կամ բակալավ­րի դիպլոմ ունեցող շրջանավարտները։ Երկրորդ փուլով մագիստրատուրայի ընդունելու­թյունն անցկացվում է մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 26-ը ներառյալ,  ըստ կրթության կառա­վար­ման պետական լիազորված մարմնի կողմից հաստատած ուսման վարձի մաս­նա­կի զեղչի կիրառման (վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տար­կետ­ման իրավունքի ուսուցման տեղերի։

«Ա», «Բ» և «Գ» կետերով նշված մասնագիտությունների և մասանգիտացումների գծով մա­գիստ­րատուրա կարող են ընդունվել պետական և հավատարմագրված ոչ պե­տա­կան բուհերի տնտեսագիտական, ճարտարագիտական, ֆիզիկամաթեմատիկական մասնա­գիտություննե­րի, ինչպես նաև իրավագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության գծով դիպլոմա­վոր­ված մասնագետի կամ բակալավրի դիպլոմ ունեցող քաղաքացիները։

«Դ» կետով նշված մասնագիտացումների գծով մագիստրատուրա կարող են ընդուն­վել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի տնտեսագիտական կամ իրա­վաբանական մասնագիտություններով դիպլոմավորված մասնագետի կամ բակալավրի դիպ­­­­լոմ ունեցող քաղաքացիները։

«Ե» կետով նշված մասնագիտացման գծով մագիստրատուրա կարող են ընդուն­վել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի լրագրողական, բանասիրական կամ տնտեսագիտական մասնագիտություններով դիպլոմավորված մասնագետի կամ բա­կա­լավրի դիպ­լոմ ունեցող քաղաքացիները։

ՀՊՏՀ 2011/2012 ուսումնական տարվա բակալավրիատի շրջանավարտներից հարա­կից մասնագիտությամբ դիմորդները, ինչպես նաև այլ բուհերից և դուալ մասնագիտությամբ դիմորդները հանձնում են շեմային քննություն` հետևյալ առարկաներց.

-          «Ա», «Բ» և «Գ» կետերով նշված մասնագիտությունների և մասանգիտացումների գծով համապատասխան մասնագիտական առարկայից,

-          «Դ» կետով նշված մասնագիտացումների գծով տնտեսագետ դիմորդները «Պե­տու­թյան և իրավունքի տեսություն» առարկայից, իսկ իրավաբան դիմորդները` «Տնտեսագիտություն» առարկայից,

-          «Ե» կետով նշված մասնագիտացման գծով տնտեսագետ դիմորդները «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, իսկ լրագրող և բանասեր դիմորդները` «Տնտեսագիտություն» առարկայից։

Առաջին փուլի համար ՀՊՏՀ բակալավրիատի 2011/2012 ուսումնական տարվա շրջա­­նավարտների գործերն ընդունվում են հունիսի 1-ից 7-ը ներառյալ։ Դիմումի հետ ներ­կա­յացվում են`

  1. դիմում-հայտ,
  2. 3X4 սմ չափսի երեք լուսանկար։

Երկրորդ փուլի համար գործերն ընդունվում են հունիսի 15-ից մինչև օգոստոսի 26-ը ներառյալ, իսկ շեմային քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 29-31-ը։ Դիմումի հետ ներկայացվում են`

  1. դիմում-հայտ,
  2. պետական և հավատարմագրված ոչ պետական բուհի կողմից տրված դիպլոմի և դրա հավելվածի պատճեն,
  3. 3X4 սմ չափսի երեք լուսանկար,
  4. աշխատող քաղաքացիները` տեղեկանք աշխատանքի վայրից։

 Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ հետևյալ չափա­նիշների գերակայության`

  • նախորդ ուսումնառության արդյունքում շնորհված դիպլոմի հավելվածի գնահա­տա­կանների միջինը,
  • մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային մի­ջին գնահատականը,
  • հրատարակած կամ հրատարակման ընդունված գիտական աշխատանքների առ­կայությունը,
  • ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին գու­մարային գնահատականը։

 «Ա», «Դ» և «Ե» կետերով նշված մասնագիտությունների և մասնագիտացումների դի­մորդների գործերն ընդունվում են ՀՊՏՀ-ում` Երևան, Նալբանդյան 128 հասցեով (հեռախոս` 589397), իսկ «Բ» և «Գ» կետերով նշվածները` Գյումրիի և Եղեգնաձորի մասնաճյուղերի ըն­դունող հանձնա­ժո­ղով­ներում։

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 589397, 525758 հեռախո­սա­հա­­մարներով։