Էջեր

ՀՊՏՀ 26-րդ գիտաժողովը կանցկացվի նոյեմբերի 15-18-ը

13 Սեպտեմբեր 2016

ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից հայտնում են, որ 2016թ. նոյեմբերի 15-18-ը կանցկացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպի­րանտների 26-րդ գիտաժողովը`«Գործարար միջավայրի բարելավման և միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում»  խո­րագրով:

Գիտաժողովի շրջանակներում բաժանմունքների նիստերը կանցկացվեն ըստ հետևյալ ուղղությունների.

  • Կառավարում
  • Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում
  • Մարդկային ռեսուրսների տնտեսագիտություն
  • Տնտեսագիտության տեսություն
  • Միջազգային տնտեսական հարաբերություններ
  • Բնօգտագործման տնտեսագիտություն
  • Մակրոէկոնոմիկա
  • Ֆինանսներ և բանկային գործ
  • Կրթության տնտեսագիտություն
  • Մարքեթինգ
  • Կոմերցիա, բիզնես և ապրանքագիտություն
  • Ինֆորմատիկա և վիճակագրություն
  • Հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Իրավագիտություն և քաղաքագիտություն
  • Բարձրագույն մաթեմատիկա
  • Էկոնոմետրիկա, մաթեմատիկական տնտեսագիտություն
  • Փիլիսոփայություն, հայոց պատմություն և լեզվաբանություն:

Գիտաժողովին ներկայացվող հոդվածների համար սահմանված են հետևյալ պահանջները՝

նյութի ձևավորման պահանջները

  • հոդվածի ծավալը` 5-8 էջ,
  • հեղինակի մասին տվյալները /անուն, ազգանուն, հայրանուն, աշխատավայր, պաշտոն, գիտական աստիճան, կոչում/` հայերեն, ռուսերեն, անգլերեն,
  • հոդվածի վերնագիրը, հիմնաբառերը / 5 բառից ոչ պակաս/ և ամփոփումները /50-60 բառ/` երեք լեզվով,
  • էջի ձևաչափը` A4 (201 X 297 մմ),
  • լուսանցքները` 2սմ բոլոր կողմերից,
  • տառատեսակը` GHEA Grapalat,
  • տառաչափը` 12,
  • տողամեջը` 1,5,
  • պարբերության խորությունը` 1սմ,
  • վերնագիրը` գլխատառերով, 14 տառաչափով,
  • գծանկարների և աղյուսակների տառաչափը` 10,
  • գծանկարները նկարի տեսքով չներկայացնել,
  • գծանկարի համարը և անվանումը` ներքևում, աղյուսակինը` վերևում,
  • բանաձևերը` Equation,
  • հղումները` տողատակում,
  • հոդվածը ներկայացնել տպագիր և էլեկտրոնային տարբերակներով,
  • էլեկտրոնային տարբերակի ֆայլի անվանումը պետք է ներառի գիտաժողովի ծածկագիրը /ԳՀ-26/ և հեղինակի ազգանունը. օրինակ` ԳՀ-26, Ավագյան:

Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2016 թվականի հոկտեմբերի 14-ը:

Գիտական և տեխնիկական պահանջներին չբավարարելու դեպքում հոդվածը չի տպագրվում և հեղինակին այդ մասին տեղեկացվում է 7 օրվա ընթացքում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին` հեռ. 59-34-26, email: muradyangitutyun@mail.ru:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


 Նախորդ  նորություններն` այստեղ