Էջեր

ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովը՝ «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով

11 Հունիս 2014

2014թհոկտեմբերի 29-31-ը կկայանա «Զարգացման ժամանակակից մարտահրավեր­ներ» խորագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալ­սարանի 24-րդ գիտաժողովը:

Գիտաժողովի շրջանակներում բաժանմունքների և «կլոր սեղանների» նիս­տերը կանցկացվեն ըստ հետևյալ ուղղությունների.

ա) կայուն զարգացման ապահովում,

բ) մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովում,

գ) տնտեսական զարգացման քաղաքականություն,

դ) գիտելիքահենք տնտեսություն,

ե) հակաճգնաժամային կառավարում,

զ) ֆինանսական շուկաների զարգացման հեռանկարներ,

է) կրթության որակի ապահովում,

ը) միջազգային տնտեսական հարաբերություններ,

թ) բիզնեսի կատարելագործման ուղիներ,

ժ) նորաստեղծական զարգացում:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը: Գիտաժողովին ներկայացված աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուի տեսքով։ Գիտաժողովը կանցկացվի ՀՊՏՀ-ում:

 Հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել մինչև ս.թ. հոկտեմբերի 14-ը` prof.mkhitaryan@gmail.com հասցեով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության բաժին` հեռ. 59-34-26:

Գիտաժողովին ներկայացվող հոդվածների պահանջները

Գիտաժողովին ներկայացված աշխատանքները պետք է`

  • բխեն խորագրից,
  • պարունակեն սպառիչ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (ազգանուն, անուն, հայրանուն, գիտական աստիճան, կոչում, էլեկտրոնային հասցե,  հեռախոսահամար),
  • հայերենը GHEA Mariam կամ GHEA Grapalat, ռուսերենը և  անգլերենը` Times  New Roman տառատեսակով (տառաչափը` 12,  տողային հեռավորությունը` 1,5, ձախից` 3 սմ, աջից` 1,5 սմ, վերևից` 2սմ, ներքևից` 2սմ, հղումները` տեքստում, թեման` մեծատառ` տառաչափը` 14),
  • ունենան հիմնաբառեր և ամփոփում հայերեն, անգլերեն և ռուսերեն,
  • վերոնշյալ չափանիշներով չգերազանցեն 6 էջ ծավալը,
  • երաշխավորված լինեն տպագրության համապատասխան գիտական ստորաբաժանման կողմից:
  • տողի մեջտեղից շեղատառերով տպել զեկույցի վերնագիրը, որից 2 ինտերվալ ներքև` հեղինակի ազգանունն ու անունը, գիտական աստիճանը և կոչումը, հաջորդ տողում` կազմակերպության անվանումը: Այնուհետ, 2 ինտերվալ ներքև, մի մատ խորքից, տեքստը:

Նշված պահանջներին չբավարարելու դեպքում գիտաժողովի կազմակեր­պիչները կարող են հոդվածը չընդգրկել տպագրվող ժողովածուում:


«Զարգացման ժամանակակից մարտահրավեր­ներ» խորագրով ՀՊՏՀ 24-րդ գիտաժողովի ծրագիր


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն` այստեղ