Էջեր

ՀՊՏՀ ռազմավարական ծրագիր /2015-2017/

26 Մայիս 2016

Ուսումնական  հաստատության նկարագրությունը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը /ՀՊՏՀ/ պետական ոչ առևտրային կազմակերպություն է /ՊՈԱԿ/:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հիմնադրվել է 1930 թ.: Այն  Հայաստանում ամենամեծ  և  առաջատար տնտեսագիտական ուսումնական  հաստատությունն է, ունի ավելի քան 8000 ուսանող և պրոֆեսորադասախոսական կազմի 650 անդամ:  ՀՊՏՀ-ն  ունի մասնաճյուղեր  Գյումրիում /1997թ-ից./  և  Եղեգնաձորում /2008թ-ից./:  Հաստատությունն իրականացնում է  բակալավրական, մագիստրոսական և ասպիրանտական կրթություն: Ավելի քան 30.000 բարձր  որակավորում ունեցող  մասնագետներ կրթվել են համալսարանում: Նրանցից  շատերն  այժմ  աշխատում են տնտեսագիտության, գիտության, մշակույթի, կրթության և այլ  ոլորտներում:

Ուսուցումը  կազմակերպվում է 6 ֆակուլտետում, 28 ամբիոնում,  որից 20-ը տնտեսագիտական,  8-ը՝ ընդհանուր ծրագրերով:

ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված է 35 գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 141 գիտությունների թեկնածու, դոցենտ, 87 ասիստենտ, 103 դասախոս  և  ավելի  քան 60  որակավորված մասնագետ:

ՀՊՏՀ տեսլականը

2018 թ. ՀՊՏՀ-ն  կդառնա  Հայաստանում տնտեսագիտական ամենամրցունակ  բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ մատուցելով  կիրառական գիտելիքներ, հմտություններ և կարողություններ:

ՀՊՏՀ  առաքելությունը

ՀՊՏՀ որդեգրած նոր  առաքելության հիմնական սկզբունքներից է՝

տրամադրել և  զարգացնել շրջանավարտների աշխատունակությունը, ուսումնական գործընթացի արդյունավետ կառավարումը,  վարչական, ֆինանսական և  այլ ծառայությունները, մրցունակությունը և  միջազգայնցումը, կրթության որակը և  հասանելիությունը,  գիտական և հետազոտական աշխատանքների վավերականությունը:

Կրթության զարգացման նոր  փուլը  պայմանավորված է  կրթական հարացույցի փոփոխությամբ՝ դասախոսակենտրոն մոտեցումից անցում է կատարվում ուսանողակենտրոն քաղաքականության:

Կառավարումը և ղեկավարումը

 Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և ՀՊՏՀ կանոնադրությանը համապատասխան,  ինքնակառավարման հիման վրա` ռեկտորի,  համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի գործառույթների իրականացմամբ։

ՀՊՏՀ կառավարման համակարգը, ներկայիս  կանոնակարգերը  և օրենքները հնարավորություն են տալիս դասախոսներին և ուսանողներին ներգրավվել  կառավարման տարբեր  մակարդակներում և անմիջական մասնակցություն  ունենալ  և՛  համալսարանի կառավարման գործում, և՛ համալսարանում քննարկվող հարցերում և  դրանց վերաբերող  որոշումներ ընդունմանը:

Այլ  կերպ  ասած, համալսարանի ներսում շահագրգիռ մարդիկ ՀՊՏՀ կառավարմանը անմիջականորեն կարող են մասնակցել տարբեր մակարդակներում, ինչն էլ համալսարանական  գործունեությունը  դարձնում է թափանցիկ ու հասկանալի:

Անձնակազմի կառավարման բաժնի առաքելությունը

ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի առաքելությունն է՝

 ստեղծել  բարենպաստ միջավայր, որտեղ վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի  անդամները կարող են ձևավորել ապահով, արդյունավետ, համագործակցային մթնոլորտ: Անձնակազմի կառավարման բաժինն իրականացնում է ՀՊՏՀ-ի առաքելությունը. այն է՝ աջակցել անձնակազմի մասնագիտական զարգացմանը: 

Մարդկային ռեսուրսների առաջնահերթ ռազմավարական գծերը.

*աշխատանքային պայմաններ,

* կադրերի  համալրում (քաղաքականություն և ընթացակարգեր),

*կարիերայի զարգացում և  խթանում:

Ծրագրի մասին մանրամասները՝ կից  փաստաթղթում /անգլերեն/: