Էջեր

ՀՊՏՀ-ում կհյուրընկալվի CERGE-EI-ի ներկայացուցիչը

22 Փետրվար 2016

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ փետրվարի 24-ին, ժամը 14:00-ին մեր համալսարանի նիստերի սրահում տեղի կունենա հանդիպում CERGE-EI-ի ներկայացուցչի հետ: Կներկայացվի տրամադրվող կրթաթոշակների մասին մանրամասն տեղեկատվություն: 

CERGE-EI-ին (Center for Economic Research and Graduate Education - Economics Institute) Պրահայի Կարլովի համալսարանի և Չեխիայի  գիտությունների  ազգային ակադեմիայի  համատեղ ծրագիր  է: Ըստ  SSRN-ի՝  տնտեսական հաստատությունների շրջանում CERGE-EI-ն գտնվում է լավագույն 2%-ի մեջ և լավագույն 5%-ի մեջ՝ ըստ  RePEC-ի: Ուսանողների մեծամասնությունը ստանում են անվճար  ուսուցման  և կեցության  կրթաթոշակի հնարավորություն: 

Ավարտողները ստանում են և՛ ամերիկյան, և՛ չեխական դոկտորի աստիճան: