Էջեր

ՀՊՏՀ-ն պաշտոնական կայք էջ ունի

28 Դեկտեմբեր 2011

17:36, 27 Դեկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 27  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին  դեկտեմբերի 27-ին ներկայացվեց համալսարանի  պաշտոնական կայքէջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դասախոս Կարեն Բաբաջանյանը ներկայացրեց կայքի բովանդակությունը` տեղեկացնելով, որ շուտով պատրաստ կլինեն նրա նաեւ անգլերեն եւ ռուսերեն տարբերակները:

«Այսուհետեւ համալսարանի դեմք հանդիսացող կայքէջը կդառնա այցեքարտ` աշխարհին ներկայանալու համար»,-ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը ներկայացրեց վերջին մի քանի ամիսների ընթացքում համալսարանի ձեռքբերումները` հավելելով, որ բազմաթիվ ծրագրեր դեռ ընթացքի մեջ են:

«Այս ամենն արվում է այն բանի համար, որ մեր առաջարկը համապատասխանի ձեր պահանջարկին»,- շեշտեց նա: