Էջեր

ՀՊՏՀ նոր կայք ունի

28 Դեկտեմբեր 2011

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն արդեն նոր կայքէջ ունի, որի շնորհանդեսը կայացավ այսօր: 

 mardik.am

ՀՊՏՀ  պաշտոնական կայքը կոչված է լինել բուհի այցեքարտն ու դեմքը` ուղղված արտաքին աշխարհին: Կայքի միջոցով ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ նաև քննությունների արդյունքներին,  ուսման վարձավճարներին, ընդունելության կարգին:  Նախատեսվում է, որ մինչև Ամանոր կայքը կդառնա եռալեզու:

 

Կայքէջի բացման շնորհանդեսին ներկա էր նաև ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով լրագրողների հետ զրույցում շնորհավորեց կայքի բացումը:

 

«Սա շատ կարևոր քայլ էր այս արագ փոփոխվող աշխարհում: Այստեղ տիտանական աշխատանք էր կատարված, ուստի շնորհակալ եմ բոլորից այս իրականացնելու համար»,-ասաց նա: