Էջեր

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոն

23 Փետրվար 2017

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի արդիականացման ու միջազգային գործունեության աշխուժացման գործընթացի համատեքստում 2013թ. ստեղծվել է միջազգային ծրագրերի կենտրոն՝ հագեցած նորագույն տեխնիկական սարքավորումներով, համաժամանակյա հանդիպումներ անցկացնելու և տեսակապի հնարավորություններով: Կենտրոնում գործում է հանդիպումների, գիտաժողովների և այլ միջոցառումների անցկացման համար նախատեսված 2 սրահ, որոնք միմյանց կապված են նաև տեխնիկապես, ինչը հնարավորություն է տալիս մեծ սրահում անցկացվող հանդիպմանը հետևել փոքր սրահից: