Էջեր

ՀՊՏՀ մասնակցությունը Տեմպուսի ծրագրերին

08 Հուլիս 2014

ՀՊՏՀ միջազգայնացումը, բխելով բուհի նոր առաքելությունից, ուղղված է կրթության որակի ճանաչմանը, որակավորումների համադրելիության և մրցունակության ապահովմանը։ ՀՊՏՀ միջազգայնացումը կարևորագույն գործոն է նաև միջազգային կրթական զարգացումներին իրազեկվելու և լավագույն փորձը կիրառելու նպատակով:

 2012 թվականից ՀՊՏՀ-ն իրականացնում է Եվրոպական Միության Տեմպուս ծրագրի շրջանակներում երեք ծրագիր:

 1.«Համալսարան-գործատու» hայկական համակարգող գործակալություն, «Արարատ»

ARMENIAN COORDINATION AGENCY “UNIVERSITY-EMPLOYER”(ARARAT) –

«Արարատ» ծրագիրը եռամյա է և նպատակաուղղված է համալսարան–գործատու կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։ Ծրագրի  գերնպատակն է կրթության բոլոր շահակիցների հետ աշխատելով՝ ապահովել կրթության և աշխատաշուկայի կապը և իրականացնել կրթական բարեփոխումներ՝ հիմնվելով աշխատաշուկայի պահանջների վրա: Կմշակվեն ուսումնառության վերջնարդյունքներ մի շարք մասնագիտությունների և առարկայական ոլորտների համար, կհրապարակվեն ուսումնամեթոդական ուղեցույցներ: Արտասահմանում կվերապատրաստվեն ՀՊՏՀ աշխատակիցներ:

Մանրամասն ծրագրի մասին հետևյալ հղումով՝ www.ararattempus.org

2.«Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց»

HIGHER EDUCATION NETWORK FOR HUMAN CAPITAL ASSESSMENT AND GRADUATES EMPLOYABILITY IN ARMENIA (HEN-GEAR) 

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և հայաստանյան գործընկեր 7 բուհերում 2012 թվականի հոկտեմբերից մեկնարկած Եվրոպական միության Տեմպուս-ի HEN-GEAR (Higher Education Network for Human Capital Assessment and Graduate Employability in Armenia) կամ («Հայաստանում մարդկային կապիտալի գնահատմանն ու շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթական ցանց»)  ծրագիրն ավարտվել է 2015 թվականի հոկտեմբերի 29-ի ամփոփիչ հանդիպմամբ։ Ծրագրի իրականացմամբ զբաղված ՀՊՏՀ որակի բաժնի կողմից տրամադրած հաշվետվությանը ծանոթացեք այստեղ:

Մանրամասն ծրագրի մասին հետևյալ հղումով՝ http://www.almalaurea.it/en

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների Հեն-Գիր ծրագրի շրջանակներում հավաքագրված տվյալների հաշվետվություն

3.«Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ուսումնական ծրագիր կրթական վերափոխումներ իրականացնող առաջնորդների պատրաստման նպատակով»

MASTER IN HIGHER EDUCATION MANAGEMENT: DEVELOPING LEADERS FOR MANAGING EDUCATIONAL TRANSFORMATION (MAHATMA)

Ծրագրի նպատակն է մշակել կրթության կառավարման ժամանակակից կրթական ծրագիր` հիմնվելով Եվրոպական ուղենիշների և սկզբունքների վրա: Ծրագրի իրականացման ընթացքում կմշակվեն նաև կրթության առաջնորդների վերապատրաստման մոդուլներ, Եվրոպական Միության համալսարաններում և միջազգային կազմակերպություններում վերապատրաստում կանցնեն ՀՊՏՀ դասախոսներ և վարչական աշխատողներ: Ծրագրի բարեհաջող ընթացքի դեպքում գործընկեր Եվրոպական երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում  կճանաչվեն ՀՊՏՀ կրթության կառավարման մասնագիտացման որակավորումները:

Մանրամասն ծրագրի մասին հետևյալ հղումով՝ www.mahatma.am

Առաջնորդվելով ՀՊՏՀ միջազգայնացման, կրթության որակի ճանաչման, որակավորումների համադրելիության և մրցունակության ապահովման ռազմավարական նպատակներով` ՀՊՏՀ կրթության կառավարման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և որակի ապահովման բաժնի նախաձեռնությամբ ու ՀՊՏՀ ղեկավարության հավանությամբ մշակվել և Տեմպուսի ծրագրերի շրջանակում Եվրոպական հանձնաժողով են ներկայացվել բարձրագույն կրթության բարեփոխումների ծրագրային առաջարկներ, որոնցից 4-ը հավանության են արժանացել: 2013 թվականից սկսած 3 տարիների ընթացքում ՀՊՏՀ-ն կիրականացնի հետևյալ ծրագրերը.

1.Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում (ESPAQ),

2.«Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» (VERITAS) խորագիրը կրող ԵՄ Տեմպուսի Վերիտաս ծրագիր,

ԵՄ Տեմպուսի Վերիտաս ծրագրի նպատակն է բարելավել ասպիրանտական կրթությունը Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում` եվրոպական որակավորումների շրջանակի և Զալցբուրգյան սկզբունքների հետ համապատասխանեցմամբ:

Ծրագրում ներգրավված են ընդհանուր թվով 20 Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ, կրթական կառույցներ և եվրոպական առաջատար բուհեր ու կրթական կազմակերպություններ: Մասնավորապես` «Վերիտաս» ծրագրին մասնակցում են եվրոպական չորս գործընկեր համալսարանները (Շվեդիայի Սթոքհոլմի Տեխնոլոգիայի արքայական ինստիտուտ, Մեծ Բրիտանիայի Բաթ Սպայի, Իսպանիայի Ժիրոնայի և Գերմանիայի Հեյդելբերգի համալսարաններ), ինչպես նաև Հայաստանի հետևյալ բուհերն ու կազմակերպությունները՝ Երևանի պետական բժշկական համալսարանը (ծրագրի համակարգող), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը, Հյուսիսային համալսարանը, ինչպես նաև «Կրթության որակ» ՍՊԸ-ն, ՀՀ ԿԳ նախարարությունը, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը:

Ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Վերիտաս ծրագրի պաշտոնական կայք-էջից, հետևյալ հղումով՝ http://tempusveritas.am, ինչպես նաև Հայաստանում էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կայք-էջից` http://erasmusplus.am/wp-content/uploads/2014/05/Tempus-Ongoing-Projects2.pdf

3.Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում՝ արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով (GOVERN),

4.Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում (PEOPLE):

Ծրագրերը մեկնարկել է 2013 թվականի նոյեմբերին և իրականացվում է  համալսարանական կոնսորցիումների միջոցով՝ ընդգրկելով ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ Հայաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի համալսարաններ և կրթական կազմակերպություններ: