Էջեր

ՀՊՏՀ ԽՈՐՀՈՒՐԴ

20 Դեկտեմբեր 2011
«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ  ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԽՈՐՀՈՒՐԴ    

1. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և ՀՊՏՀ կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ։
2. Համալսարանի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած կարգով` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից` 25 տոկոս համամասնությամբ: Համալսարանի խորհրդի անդամների թիվը 32 է։ Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ։ Խորհրդի նախագահը չի կարող լինել համալսարանի հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս)։
3. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ։ Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում։ Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում։ Արտահերթ նիստերը հրավիրվում են հիմնադրի, լիազոր մարմնի, համալսարանի ռեկտորի, գիտական խորհրդի, խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ։
4.  Խորհուրդը`
1) քննարկում և հաստատում է համալսարանի բյուջեն,
2) ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրերը,
3) լսում և գնահատում է համալսարանի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը,
4) ընտրում է համալսարանի ռեկտորին, մասնաճյուղերի տնօրեններին,  
5) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին ներկայացնում է առաջարկություններ համալսարանի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ,
6) հաստատում է իր աշխատակարգը, ռեկտորի, մասնաճյուղերի տնօրենների  ընտրությունների ընթացակարգերը,
7) հաստատում է համալսարանի կառուցվածքը։