Էջեր

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը հայտարարում է միջին և նախնական մասնագիտական կրթության ընդունելություն

13 Հուլիս 2017

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջը հայտարարում է միջին մասնագիտական կրթական ծրագրով և նախնական մասնագիտական կրթության 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն: Դիմում-հայտերի ընդունելությունը կսկսվի վաղը՝ հուլիսի 14-ին և կավարտվի օգոստոսի 25-ին (ներառյալ):

Ընդունող հանձնաժողովը կաշխատի աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-ից մինչև 17.00-ն՝ Երևան, Ավան, մարշալ Բաբաջանյան 9 հասցեում:

Մանրամասները՝ կից փաստաթղթում