Էջեր

ՀՊՏՀ-Ի ԵՎ ԵՎՐԱՍԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

30 Օգոստոս 2012

Օգոստոսի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կնքվել է համագործակցության հուշագիր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև: 

Համագործակցությունը ենթադրում է  ռեսուրսների համատեղ օգտագործման միջոցով նոր հնարավորությունների ստեղծումառավել արդյունավետ կրթական գործունեություն իրականացնելու նպատակով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանիորպես կրթական և հետազոտական դասական ու առաջավոր ուսումնական հաստատության ղեկավարությունը և Եվրասիա միջազգային համալսարանիորպես նորարար կրթականդեռևս երիտասարդ հաստատության հիմնադիրների խորհուրդը ցուցաբերել են բովանդակային առումով նոր նախաձեռնությունհամագործակցելու մի շարք բնագավառներում, որոնք նախանշված են հուշագրում:

Հուշագրի առանցքային կետերից են համատեղ միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրերի և գիտահետազոտական աշխատանքներիիրականացումը, համալսարանների միջև ուսանողների փոխանակման և կրեդիտների փոխճանաչման հնարավորությունների ստեղծումը, դասախոսների վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացումը, օտարերկրյա դիմորդների ուսուցման կազամակերպումը, որակի ապահովման համակարգերի ներդրման ընթացքում սերտ համագործակցությունը  և այլն:

Ավելացնենք նաևոր այս հուշագրի ստորագրումը պայմանավորված է բարձրագույն մասնագիտական կրթության բնագավառում ՀՀ կառավարության կողմից տարվող միասնական քաղաքականությամբ: (www.b24.am)