Էջեր

ՀՊՏՀ-ի դերը ծրագրում

04 Հոկտեմբեր 2017

Ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ն պետք է կատարի հետևյալ աշխատանքները.

- ղեկավարել աշխատանքային փաթեթ (ԱՓ) 7-ի՝ «Տարածում և կիրառում», գործողությունները,

- իրականացնել ֆինանսների մագիստրոսական ծրագրի վերանայում՝ ԵՄ գործընկերների աջակցությամբ (ԱՓ1),

- վերլուծել աշխատաշուկայի պահանջները (ԱՓ1),

- նախաձեռնել ֆինանսների մագիստրոսական կրթական ծրագրի բարեփոխում՝ ԵՄ գործընկերների աջակցությամբ (ԱՓ2),

- նորացնել և մշակել դասավանդվող առարկաները և դասավանդման նյութերը՝ ԵՄ գործընկերների աջակցությամբ (ԱՓ3),

- դասախոսներին ներկայացնել մասնակցելու ԵՄ համալսարանների կողմից կազմակերպվող վերապատրաստումներին (ԱՓ4),

- դասավանդել նոր մագիստրոսական ծրագրով (ԱՓ5),

- մասնակցել ծրագրի որակի ապահովման մեխանիզմներով նախատեսված գործողություններին (ԱՓ6),

-կազմակերպել տեղեկատվության տարածման և կիրառման գործողություններ (օրինակ՝ խթանել շահառուների մասնակցությունը ՀՀ-ում, տեղեկատվության տարածման տեղական աշխատաժողովներ, ամփոփիչ համաժողով Երևանում) (ԱՓ7),

- նպաստել ծրագրի կայունության ռազմավարությանը և հետագա համագործակցության պայմանագրերի շրջանակներում համագործակցությանը (ԱՓ8),

- մասնակցել ծրագրի կոնսորցիումի հանդիպումներին և ծրագրի կառավարման գործողություններին (ԱՓ9),

-մասնակցել ծրագրի հաշվետվությունների պատրաստմանը, պատրաստել ֆինանսական հաշվետվություններ և ծրագրի համակարգողին տրամադրել մանրամասն ֆինանսական տեղեկատվություն,

- հաղորդակցվել ծրագրի համապատասխան ենթակառույցների հետ՝ ապահովելով տեղեկատվության շարունակական փոխանակում: