Էջեր

ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի ընդունելությունն ավարտված է. ներկայացնում ենք ընդունվածների ցուցակները

03 Սեպտեմբեր 2014

Օգոստոսի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեցին 2014-2015 ուսումնական տարվա առկա վճարովի ուսուցման մագիստրատուրայի ընդունելության շեմային քննությունները:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանի տեղեկացմամբ՝ այս տարի առկա մագիստրատուրա է ընդունվել 436 դիմորդ՝ 38 մասնագիտացումների գծով:

2014-2015 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ մագիստրատուրայի առկա վճարովի ուսուցման տեղերի մրցույթի արդյունքներին ծանոթացեք այստեղ՝ http://www.asue.am/am/էջեր-220//2014-2015-ուսումնական-տարվա-համար-հպտհ-մագիստրատուրայի-առկա-վճարովի-ուսուցման-տեղերի-մրցույթի-արդյունքներ-1820:

Հետաքրքրող այլ հարցերով դիմել ֆակուլտետային դեկանատներ:

Շնորհավորում ենք ու մաղթում արդյունավետ ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


 Նախորդ  նորություններն` այստեղ