Էջեր

«Հորիզոն 2020»-ի վերաբերյալ առցանց սեմինար

10 Մարտ 2017

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը տեղեկացնում է, որ  «Հորիզոն 2020» ծրագրի ազգային տեղեկատվական կենտրոնը  տրամադրել է  առաջիկա առցանց սեմինարի վերաբերյալ հայտարարություն: Սեմինարը կազմակերպվում է «Սևծովյան Հորիզոն» (Black Sea Horizon) ծրագրի շրջանակներում և նպատակ ունի ներկայացնելու «Հորիզոն 2020» ծրագրի լավագույն օրինակները, ռեգիոնալ համագործակցության հնարավորությունները, նաև խթանել հետազոտողների և կազմակերպությունների մասնակցությունը «Հորիզոն 2020»-ին: Առցանց սեմինարին մասնակցությունն անվճար է: Առաջիկա՝ «Ընդլայնել մասնակցությունը. հնարավորություններ Սևծովյան երկրների համար» խորագրով սեմինարը տեղի կունենա  ս.թ. մարտի 15-ին:

Նախորդ սեմինարի տեսագրությունը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/channel/UCBEqY56pXP6rcJcjGOg8hfw

Գրանցման և հարցերի դեպքում՝ դիմել «Հորիզոն 2020» ծրագրի ազգային տեղեկատվական կենտրոն` http://h2020.sci.am/